Գաղափարների ճգնաժամը Կաննի կարմիր գորգին. ո՞րն էր ուշադրության արժանի միակ զգեստը

May 19, 2017

Աշխարհը շունչը պահած սպասում է տարվա ամենաքննարկվող կարմիր գորգերին` Oscar, Met Gala, Cannes: Մրցանակաբաշպության «լավագույն զգեստը», «Կարմիր գորգի ամենամեծ անհաջողությունները» և իհարկե «Երեկոյի ամենաէպոտաժային զգեստները». այս երեք գլխագրերը որպես կանոն ամենասիրվածն են: Բայց այս միտումը տարեց –տարի մարում է: Արդեն դժվար է որևէ մեկին զարմացնել հերթական անկեղծ դեկոլտեով, մինչև կոնքերը մերկ ոտքերով,  ներքնազգեստով կամ դրա բացակայությամբ, կամ էլ ճչացող զարդերով:

Կարմիր գորգը գաղափարների ճգնաժամ է ապրում այն պահից, երբ բոլորը հիացան, զարմացան ու ի վերջո սովորեցին այդ մերկ զգեստներին:


Սակայն ծեծված կարմիր գորգի վրա դեռ տեղ կա հրաշքի համար: Հրաշքը տեղի է ունենում, երբ կարմիր գորգի համար զգեստի ընտրությանը մոտենում են առանց Instagram-ում լայքերի մասին մտածելու: Հրաշքը տեղի է ունենում այն պահին, երբ կարմիր գորգի վրա հայտնվում է, ինչպես ինքն է ասում «ծաղկավոր զգեստով փոքրիկ միաեղջյուրը »` Էլ Ֆիննիգը Վիվյեն Վեսթվուդի հեղինակային սպիտակ,  մետաքսե զգեստով: Եթե հայացքդ չթեքես դեպի red carpet-ի հաջորդ հերոսուհուն, դժվար թե նկատես Ֆենինգի փեշի ծալքերից նշմարվող միաեղջյուրի գլուխը` քենդի գունապնակի ֆոնին ու աստղերով շրջապատված:

Զգեստի փեշն այդպիսի պատկերներով նկարազարդելը հենց դերասանուհու գաղափարն էր, որն իրագործեց Վիվյեն Վեսթվուդը իր 10-ը հոգանոց թիմով: Ամբողջությամբ ձեռքի աշխատանքը տևեց 300 ժամ: Moodboard-ի վրա  մշակութային սրահների XVII—XVIII դարերի արտեֆակտերն էին, կորսետներ, կրինոլիններ ու հովհարներ, բացի այդ` Ֆրանս Հալսի «Ժպտացող ջենթլմեն» կտավը, որի վրա պատկերված երիտասարդի շքեղ մետաքսե հագուստի միջոցով , ձեռագործ  մեղուների, աղեղների, սրտերի ու կրակի միջոցով նկարիչը պատկերել է սիրո, հաճույքի ու ցավի խորհրդանիշները: Եթե նույն կերպ ապակոդավորել դերասանուհու փեշը զարդարող նախշերը, ապա կստանանք «անհատականություն» բառը: Իսկ դա միակ բանն է, որն այսօր իրոք պակասում է նորաձևությանը:  

Vogue