Գլխավոր Հոդվածներ

Հարարի. Կորոնավիրուսը կարող է հանգեցնել քաղաքական,

Հարարի. Կորոնավիրուսը կարող է հանգեցնել քաղաքական, տնտեսական և նույնիսկ հոգեբանական ճգնաժամի

newmag-y-n

Հուլիսին Newmag-ը հրատարակեց 21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը։ 5 տարի անընդմեջ New York Times-ի բեսթսելլերի ցուցակը գլխավորող հեղինակը միշտ հանդես է գալիս առանձին հոդվածներով և ելույթներով։ Այս հոդվածով նա անդրադարձել է մարդկության մոտ համավարակից առաջացած հոգեբանական ճգնաժամին։

«Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գրքի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին նշելէ ճգնաժամից դասեր քաղելու և նոր հնարավորություններ ստեղծելու մի քանի բանաձև: Նաև պատմել է, թե պանդեմիայի ժամանակ ինչը կարող է լինել կորոնավիրուսից ավելի վտանգավոր:

Հարարին հորդորում է զգոն լինել, բայց խուճապի չմատնվել: Կորոնավիրուսը մարդկության պատմության ամենավտանգավոր առողջապահական սպառնալիքը չէ: Բացի այդ, աշխարհն այսօր ունի զարգացած գիտական ներուժ և տեխնոլոգիական առաջընթաց: Բայց ամեն դեպքում,Հարարին զգուշացնում է՝ COVID-19-ը միայն առողջապահական խնդիր չէ: Այն կհանգեցնի նաևտնտեսական, քաղաքական և նույնիսկ հոգեբանական ճգնաժամի:

«Ես կորոնավիրուսից ավելի քիչ եմ վախենում, քան մարդկանց ներքին դևերից՝ ատելությունից, ագահությունից, տգիտությունից: Եթե մարդիկ գիտության փոխարեն շարունակեն հավատալ դավադրության տեսությանը, եթե բիզնես ոլորտին անհանգստացնի միայն իրենց եկամուտը, եթե մարդիկ շարունակեն վարակի տարածման մեջմեղադրեն օտարերկրացիներին, ապա վաղ թե ուշ աշխարհը կթունավորվի»- զգուշացնում է Հարարին:

Քաղաքացիները պետք է ճնշում գործադրեն կառավարությունների վրա: Հակահամաճարակային քայլերի արդյունավետությունից է կախված մոտակա մի քանի տարիների տնտեսական, առողջապահական և սոցիալական վիճակը:

Պատմաբանը հորդորում է չկորցնել լավատեսությունը եւ հիշել մարդկության ամենամեծ առավելության մասին: Գործակցելու և միավորվելու դեպքում այս ճգնաժամը ոչ միայն հնարավոր կլինի հաղթահարել, այլև մարդկությունն այս ամենի ավարտին շատ ավելի ուժեղ կլինի:

«Քաղաքացիները պետք է ճնշում գործադրեն կառավարությունների վրա: Հակահամաճարակային քայլերի արդյունավետությունից է կախված մոտակա մի քանի տարիների տնտեսական, առողջապահական և սոցիալական վիճակը»,-նկատում է Հարարին:

Եվ ի վերջո, իրար մեղադրելու փոխարեն պետք է միասին լուծումներ փնտրել: Պետք է հստակ որոշում ընդունենք՝ լինել պահանջատեր ու դա անել հիմա ու հենց այս պահից:

 

Տարածել

Sapiens. Մարդկության համառոտ պատմություն
Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

Յուվալ Նոյ Հարարի

5800 ֏

Նկարագրություն

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: 

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ: