Երգ, որը կապեց Էլթոն Ջոնին և Ռոբերտ Դաունի կրտսերին

October 27, 2014

Փոփ երաժշտության մեջ անջնջելի հետք թողած Էլթոն Ջոնին բոլորը գիտեն։ «Առյուծ արքա»-ի սաունդթրեքից մինչև ամենահայտնի` «Sorry seems to be the hardest word» երգը կատարում են նույնիսկ երևանյան կարաոկեներում։
Ոչ պակաս հայտնի է դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը` իր «Շերլոք Հոլմսով» և «Երկաթյա մարդով»։ Իսկ այս երկուսին կապում է «I want love» երգը և դրա տեսահոլովակը, որտեղ սըր Էլթոնը որոշել է երգել Դաունի կրտսերի շուրթերով։ Վատ չի ստացվել։