Էրիկը, Սոֆի Մխեյանը, Սրբուհի Սարգսյանն ու Գոռ Սուջյանը կերգեն Newmag Summer Fest-ում

July 15, 2021

Հուլիսի 16-ին «Երազ» այգում Newmag հրատարակչությունը կազմակերպում է ամառային փառատոն՝ Newmag Summer Fest 2021-ը:

Newmag Summer Fest-ը կսկսվի վաղը կեսօրին եւ կտեւի ավելի քան 12 ժամ։ 
 

Գրադարան սրճարանում՝ Location 1-ում, հանդիպումներ կլինեն Newmag-ի հայ հեղինակների հետ

14:00-14:50՝    Արման Սաղաթելյան «Կյանքի նյարդը»
15:00-15:50՝    Արա Թադեւոսյան «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը»
16:00-16:50՝    Հարութ Կբեյան «Լոտո»
17:00-17:50՝    Անի Քոչար «Հանձնվել չկա»

Օրվա ավարտին Music Hall-ում տեղի կունենա համերգ Էրիկ Կարապետյանի, Սոֆի Մխեյանի, Սրբուհի Սարգսյանի, Գոռ Սուջյանի մասնակցությամբ.

21:20-21:30՝    Էրիկ Կարապետյան
21:30-22:00՝    Սոֆի Մխեյան
22:00-22:20՝    Սրբուհի Սարգսյան
22:20-22:50՝    Գոռ Սուջյան

Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է այս հղումով:

BRAVO.am