Ի՞նչ փոխվեց ֆուտբոլային 7 օրերի ընթացքում. ռեկորդային Եվրո

June 18, 2016

Հունիսի 10-ին մեկանրկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում արդեն կայացել է 21 հանդիպում: 24 հավաքականի ֆուտբոլիստներն ընդհանուր հաշվարկով խփել են 42 գնդակ: Ամենաշատ գոլ մինչեւ հիմա գրանցվել է  Չեխիա-Խորվաթիա խաղում` 2-2: Իսպանիան Եվրո-2016-ի առաջին հավաքականն էր, որը մրցակցին (Թուրքիա) հաղթեց խոշոր հաշվով` 3 գնդակի առավելությամբ:


  • Ստատ դը Ֆրանս ստադիոնից բացման խաղին (Ֆրանսիա-Ռումինիա) հետեւել է 80 հազար երկրպագու, ինչը Եվրոպայի առաջնությունների բացման խաղերի համար հաճախելիության ռեկորդ է:

  • Պորտուգալիա-Իսլանդիա խաղը Կրիշտիանու Ռոնալդուի համար 127-րդն էր հավաքականի կազմում: Նա կրկնեց թիմի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած Լուիշ Ֆիգուի ցուցանիշը:

  • Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջնություններում անպարտելի է 12 տարի: Լա Ռոխան վերջին անգամ պարտվել է 2004-ին, Պորտուգալիային:

  • Շվեդիան Եվրո-2016-ի միակ հավաքականն է, որը մրցակցի դարպասին ոչ մի հարված չի կատարել. շվեդներն անցկացրել են 135 րոպե: Անհավատալի է:

  • Եվրո-2016-ի ամենաերիտասարդ հավաքականը Գերմանիան է: 23 ֆուտբոլիստների միջին տարիքը 25 է:

  • Յոահիմ Լյովը (Գերմանիա) դարձավ առաջին մարզիչը, որը Եվրոպայի առաջնություններում տոնել է ամենաշատ հաղթանակը` 12:

  • Կինգսլի Կոմանը Ֆրանսիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում` 19 տարեկան, 362 օրական: