Միասնական քննություն` պատերազմով թելադրված (ՖՈՏՈՇԱՐՔ)

June 18, 2016

Միասնական քննությունների ամենաբուռն շրջանն է, իսկ այս տարվա դիմորդները նախորդներից շատ են տարբերվում: Չկա առաջվա անհանգստությունը: Յուրաքանչյուրը գիտի`ինչ է դառնալու ու ինչի համար: Քառօրյա պատերազմը փոխեց նույնիսկ դիմորդների ցանկությունները:Շատերը խոստովանեցին, որ Արցախյան քառօրյա պատերազմից  հետո փոխել է կարծիքը, ուզում է ռազմական ոլորտին պիտանի մասնագետ դառնալ: Գերակշռող են ապագա  արևելագետները, քաղաքագետները, դիվանագեներն ու բժիշկները: