Քրեական վենդետաները շարունակվում են. Հիմա ո՞վ է և ո՞ւմ դեմ. Ալավերդի-Էջմիածին-Երևան տրանզիտ

September 15, 2017

Ի՞նչ է պատահել


Վերնիսաժի հարևանությամբ գտնվող ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են կրակված պարկուճներ, 1 ինքնաձիգ և ատրճանակ։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականին ծնված, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսինյանը: Ժողովուրդ թերթը գրում է, որ նա ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի թիկնապահն է՝ Կակուլի Մականունով: Նաև կա մեկ վիրավոր՝ Լոռու մարզի բնակիչ Վահագն Աբգարյանը, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմից է, քրեական հեղինակություն: Նրա նկատմամբ մի քանի մահափորձ է կատարվել և քաղաքում շրջում է զրահապատ մեքենայով: 

Ինչի՞ց է սկսվել


2015-ի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետի ընտրություններին մասնակցում էր երկու թեկնածու. Հանրապետական կուսակցության թեկնածու Կարեն Փարեմուզյանը և անկուսակցական Արթուր Աբգարյանը: Քաղաքապետի հունիսի 7-ի ընտրություններում հաղթեց Կարեն Փարեմուզյանը: Նրա թիմում էր Հանրապետական  ալավերդցի Վահագն Աբգարյանը:
[caption id="" align="aligncenter" width="540"] Կարեն Փարեմուզյան[/caption]
2015-ի հոկտեմբերի 11-ին Վահագն Աբգարյանի դեմ առաջին մահափորձը տեղի ունեցավ․ կրակել են նրա և իր ընկերոջը մեքենաների վրա, սակայն Վահագն Աբգարյանը մեքենայի մեջ չէր եղել։ Միջադեպի համար մեղադրանք էր ներկայացվել Աբգարյան եղբայրներին պատկանող «Լալվար» քարի արտադրամասի աշխատակից Վարդան Անտոնյանին։
Նախընտրական քարոզչության ժամանակ Արթուր Աբգարյանի թիմում աշխատում էր Վարդան Անտոնյանը: 


Կարդացեք նաև.



Վենդետան շարունակվեց


2016 թվականի մայիսի 19-ի գիշերը՝ 4:30-ի սահմաններում,  Ալավերդիում սպանում են Վահագն Աբգարյանի ընկեր Էդուարդ Պողոսյանին ու նրա թիկնապահին՝ Վարդան Ավագյանին: Ոստիկանությունը պարզում է, որ սպանողը Կամո Փիրուզյանի եղբայրն է՝ 1984 թ. ծնված Վարդան Փիրուզյանը, որը մինչև հիմա հետախուզման մեջ է։ Նա 2015 թվականի հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ աշխատել է Արթուր Աբգարյանի շտաբում: Նա քաղաքապետի անկուսակցական թեկնածու Արթուր Աբգարյանի մանկության ընկերն է: Իրավապահները այդ ժամանակ սպանությունը կանխավ որակել էին Ալավերդու քաղաքապետի ընտրությունների հետընտրական «ռազբորկայի» հետևանք: 
[caption id="" align="aligncenter" width="540"] Ոստիկանները ձերբակալում են Վլադիմիր Դավթյանին[/caption]
2017-ի հունիսի 13-ին Ալավերդիում սպանվում է Վարդան Աբգարյանի ընկերների սպանության համար հետախուզվող Վարդան Փիրուզյանի եղբայր Կամոն:  Ձերբակալվում է քաղաքի 26-ամյա բնակիչ Վլադիմիր Դավթյանը։

Ւ՞նչ է ստացվում


2015-ի, 2016-ի և 2017-ի հունիսի 13-ի դեպքերը փոխկապակցված են և չի բացառվում, որ 2017-ի սեպտեմբերի 14-ին հնչած կրակոցները նախապատմություն ունեն՝ վենդետային հերթական դրսևորումն են: Ոստիկանությունն արդեն պարզել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: