Ինչպե՞ս հեշտ արթնանալ ցուրտ եղանակին

October 16, 2018

Քնեք երկար


Ամենակարևորը՝ ցուրտ եղանակին քնի պակաս պետք է չունենաք:

Արթնացեք միշտ նույն ժամին


Արթնանալով միշտ նույն ժամին՝ դուք խուսափում ենք կախում ունենալ եղանակից:

Զարթուցիչի ձայնը պետք է հաճելի լինի


Ցուրտ եղանակին ընտրեք հաճելի երաժշտություն՝ զարթուցիչի համար: Այդ ժամանակ դուք ավելի հանգիստ կարթնանք ու չեք լարվի, անգամ եղանակը չի ազդի ձեր տրամադրության վրա:


Կարդացեք նաև.



Հագուստը անկողնու մոտ պահեք


Աշնանն ու ձմռանը դժվար է «ճանապարհ կտրել դեպի պահարան»: Երբ հագուստը «ձեռքի տակ է», ավելի հեշտ է այն հագնել՝ առանց ցուրտը զգալու:

Ավելացրեք լույսը


Բնականաբար, ամռանը հեշտ է արթնանալ, քանի որ լույսը շուտ է բացվում: Եթե կարողանաք լույսի նույն աստիճանը ապահովեք նաև ձմռանը, ուրեմն որևէ խնդիր չեք ունենա:

Լվացվեք տաք ջրով


Հավատացեք, ձմռանը կամ ցուրտ եղանակին չկա ավելի հաճելի բան , քան տաք ջրով լվացվելը: Ջրի ջերմությունը կբալանսավորի օրվա ցուրտը:

Լավ նախաճաշեք


Եվ ամենակարևորը՝ ցուրտ եղանակին լավ նախաճաշելը էներգիայի աղբյուր է: Հատկապես, եթե այն ներառում է տաք կաթ, թեյ կամ կաթով սուրճ:

lifehacker





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում