The New Yorker. Եղանակի մարդը՝ նման է քամու, կամ հենց ինքը խելառ եղանակն է

The New Yorker. Եղանակի մարդը՝ նման է քամու, կամ հենց ինքը խելառ եղանակն է

The New Yorker-ի հերթական պատմությունը բևեռախույզ, օդերևութաբանի մասին է, ով վերջին երեսուն տարիներն անցկացրել է ռուսական նավերի վրա, իսկ վերջերս Ռուսաստանից «գործուղվել էր» արկտիկական Խոդովարիխա:

Վյաչեսլավ Կորոտկինը միայնակի կյանքով ապրող մարդ է: Նա վերապատրաստված բևեռախույզ է, օդերևութաբան: Վերջին երեսուն տարիներն անցկացրել է ռուսական նավերի վրա, իսկ վերջերս Ռուսաստանից «գործուղվել էր» արկտիկական Խոդովարիխա` ջերմաստիճանը, ձյան տեղումներն ու քամիների արագությունը չափելու համար: Բարենցի ծովի ափին գտնվող այս թերակզուն ամենամոտ քաղաքը հասնելու համար ուղղաթիռով մեկ ժամ պետք է թռչել:

Կորոտկինն ամուսնացած է, կինն ապրում է Արխանգելսկում: Նրանք երեխաներ չունեն: Արխանգելսկ կատարած եզակի այցերը նրա համար դժբախտության պես բան են. նա ծանր է տանում քաղաքի աղմուկը և խիտ երթևեկությունը: Արխանգելսկը Հոնկոնգը չէ:

Այժմ Կորոտկինը 63 տարեկան է: Տարիներ առաջ նա լի էր ոգևորությամբ, Արկտիկայի խստաշունչ պայմանների և բաց տարածության ռոմանտիկայով: Նա դիտում է հեռուստալուրերը` առանձնապես չհավատալով դրանց:

Բևեռախույզները սովետական տարիներին նման էին տիեզերագնացների, որոնք բացահայտում էին ԽՍՀՄ անծայրածիր տարածքների նորանոր հողեր: Բայց այսօր նրանք խիստ պակասել են: Ո՞վ կուզի ապրել այդ կյանքով:

 

Եվգենյա Արբուգաևան լուսանկարիչ է: Մեծացել է Արկտիկայի Տիկսի քաղաքում: Վերջին 2 տարիները անցկացրել է Կորոտկինի հետ: «Քաղաքային կյանքն օտար է նրա համար. նա չի ընդունում դա: Ես կարծում էի, որ նա միայնակ ճգնավոր է, աշխարհից փախել է ինչ-որ ծանր դրամայի պատճառով, սակայն այդպես չէ: Նա բոլորովին միայանակ չէ: Թվում է` նա անհետանում է տունդրայում կամ ձնաբքում: Նա իր մասին չի մտածում, ինչպես ուրիշները: Նա նման է քամու, կամ հենց ինքը խելառ եղանակն է»:

Լուսանկարները` Եվգենյա Արբուգաևայի

 

Գրել կարծիք