«Եղանակի փոփոխության հետ ճնշումս բարձրանում է». իրականում այդպես չէ

«Եղանակի փոփոխության հետ ճնշումս բարձրանում է». իրականում այդպես չէ

Շատերն իրենց ինքնազգացողության վատացումը կապում էին եղանակի փոփոխությունների հետ: Իրականում եղանակն ազդում է մեր օգանիզմի վրա շատ ավելի քիչ, քան ընդունված է կարծել:

Զարկերակային ճնշման բարձրանալու և իջնելու համար ընդունված է մեղադրել եղանակային փոփոխություններին, ինչպես նաև մագնիսական փոթորիկներին: Իրականում այս երևույթներն ամենևին էլ կապված չեն զարկերակային ճնշման հետ:

Բացի այդ, զարկերակային ճնշման բարձրացումն իրականում ոչ մի անհանգստություն չպետք է առաջացնի, քանի որ նա չի «ցավում», թեև շատ մարդիկ վստահ են, որ բարձր ճնշումից գլխացավ են ունենում:

Իրականում հակառակն է. մարդու մոտ զարգանում է ինչ որ հիվանդություն, որ առաջացնում է գլխացավ և այդ սթրեսի արդյունքում բարձրանում է զարկերակային ճնշումը: Իսկ իրականում զարկերակային ճնշման վրա ազդում է ցուրտը: Մարդիկ հաճախ մահանում են սրտանոթային հիվանդություններից, երբ ֆիզիկապես լարվում են ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Տարիքով մարդը սրտի իշեմիկ հիվանդությամբ, դուրս է գալիս բակը մաքրելու ձյունից և հայտնվում է հիվանդանոցում: Խնդիրն այն է, որ ցրտից անոթները նեղանում են , ինչի հետևանքով բարձրանում է զարկերակային ճնշումը և համադրվելով ֆիզիկական լարվածության հետ՝ հանգեցնում է տխուր հետևանքների:

«Եղանակի փոփոխության հետ ինձ մոտ առաջանում է դեպրեսիա» Իրականում այդպես չէ

Որպեսզի մարդու մոտ դեպրեսիա ախտորոշվի, նրա մոտ 2 կամ 3 շաբաթան ընդմեջ միանգամից մի քանի ախտանիշեր  պետք է դրսևորվեն: Օրինակ, ընկճվածություն, անքնություն, կամ հակառակը, տարօրինակ քնկոտություն, հոգնածություն: Եթե այսօր ամպամած է և դուք ուզում եք լաց լինել, իսկ վաղը, երբ հայտնվում է արևը դուք սիրահարվում եք  ամբողջ աշխարհին, դա դեպրեսիա չէ: Ուղղակի մարդկանց մոտ տրամադրության փոփոխություն է տեղի ունենում արևոտ և ամպամած օրերից կախված: Տնտեսագետներն օրինակ ուսումնասիրել են այդ երևույթը և պարզել, որ ամպամած ու մռայլ օրերին մարդիկ ավելի շատ ալկոհոլ են գնում:

«Եղանակի փոփոխության հետ հոդերս ցավում են»: Իրականում այդպես չէ

Հոդային հիվանդություններ ունեցող շատ մարդիկ պնդում են, որ տհաճ զգացողություններ են ունենում վատ եղանակի նախօրեին: Այդ գանգատները լսում են աշխարհի բոլոր բժիիշկները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման կախվածություն եղանակից չկա: Հոդերը ցավում եմ նաև լավ եղանակի դեպքում, և միշտ չէ, որ  անհանգստացնում են, երբ անձրևում է:

Ե՞րբ է եղանակն իրականում ազդում առողջության վրա

Գլխացավ Միգրենի դեպքում հիվանդներին անհանգստացնումէ  ուժեղ լույսը: Նրանց 60-70 %-ի մոտ ցավում է գլխի մի մասը, առաջանում է սրտխառնոց:  Այս երևույթները տարբեր մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ բացարձակ տարբեր պատճառներից:

Ասթմա- Եղանակը կարող է էական ազդեցություն ունենալ ասթմա ունեցողների  վրա: Հատկապես իրավիճակը բարդանում է այն դեպքերում, երբ  նոպայի  առիթ է հանդիսանում  ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,  տաք և սառը օդը:

Քթից արյունահոսություն- Սառը օդը ցածր խոնավության դեպքում չորացնում է քիթը, ինչի պատճառով այն դառնում է ավելի խոցելի և արյունահոսում է ամեն փոքր առիթից:

Սառը կամ տաք եղանակի հետ անհամատեղելիությունը

Որոշ հիվանդությունների դեպքում մարդիկ կարող են շատ  կտրուկ արձագանքել  սառը կամ տաք եղանակին: Օրինակ,  անեմիայի կամ հիպոթերիոզի դեպքում տվյալ մարդիկ սառում են ավելի շատ քան մյուսները, Իսկ  տիրեոտոքսիկոզի դեպքում հիվանդները առողջական վիճակի վատացում են ունենում շոգ եղանակային պայմանների դեպքում:

Meduza

Գրել կարծիք