Ի՞նչ հագնել աշնանը. 10 աշնանային կերպար ցուրտ եղանակի համար

Ի՞նչ հագնել աշնանը. 10 աշնանային կերպար ցուրտ եղանակի համար

Ժամանակն է, մտածել աշնանային զգեստապահարանի մասին: Նոր թրենդներն արդեն հայտնի են: Ահա, 10 աշնանային կերպար, որ ամեն մի կնոջ կդարձնի մոդայիկ ու գեղեցիկ:

Что носить осенью: 10 образов для прохладной погоды. Изображение № 2.

Գուլպայով մյուլի, լայն ջինս ու վերարկու

Մյուլիները նաև այս ամռան հիթերից էին: Աշնանային ֆեշն թրենդներից դրանք դուրս չեն մնում: Օրինակ, Madewell-ի դիզայներները խորհուրդ են տալիս մյուլի կոշիկները կրել գուլպայով, կարճ լայն ջինսով ու վերարկույով: Նրանք, ովքեր գուլպան կոշիկներով կրելու սիրահար չեն, կարող են այդ կետը բաց թողնել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Что носить осенью: 10 образов для прохладной погоды. Изображение № 4.Թեթև վերարկու, ֆլիսկա ու չելսի

Ֆլիսից իրերը վաղուց արդեն չեն ասոցացվում սպորտային հագուստի հետ: Steven Alan նորաձևության տան աշնանային հավաքածուն դրա ապացույցներից է: Հատկապես գեղեցիկ ու նորաձև է ֆլիսե իրերը համադրել կոնտրաստային կտորների`մետաքսի, ժանյակի կամ ցանցի հետ: Եթե դեռ պատրաստ չեք հրաժեշտ տալ ամառային գիշերանոց-զգեստներին կամ ցանց կիսաշրջազգեստներին, ընտրեք այս կերպարը: Պարզապես ամառային բարակ հագուստի վրայից կրեք ծավալային բլուզ կամ վերարկու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Что носить осенью: 10 образов для прохладной погоды. Изображение № 6.Սպորտային կոստյում ու արհեստական մորթի

Ամենահարմար հագուստը` սպորտայինը, իր դիրքերը չի զիջի նաև աշնանը: Այս ամառ ու արդեն նաև աշնանը, սպորտային հագուստը կարելի է տեսնել ոչ միայն մարզասրահներում, այլ նաև փողոցում: Խորը ու ցուրտ աշնանը, սպորտային հագուստը կարող եք համադրել նաև մորթու հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Что носить осенью: 10 образов для прохладной погоды. Изображение № 8.Գծեր ու կենդանական նախշեր

Ամռանն ամենաքիչն ենք ուզում կրել աքսեսուարներ ու մտածել բարդ համադրությունների մասին: Իսկ աշնանն արդեն ճիշտ ժամանակն է ստեղծել բարդ համադրություններով կերպար: Եթե ամռանը չի ստացվել, փորձեք աշնանը գծավոր պրինտը համադրել ծաղկավորի կամ կենդանականի հետ: Լավագույն ուղեցույցն էլ Tucker-ի աշնանային հավաքածուն կարող է լինել: Ծավալային ու խիտ պրինտների հետ համադրեք միատոն ու միանման գույներով պարզ կոշիկներ ու պայուսակներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Что носить осенью: 10 образов для прохладной погоды. Изображение № 10.Ծավալային բոմպեր ու մատիտ-կիսաշրջազգեստ

Եթե դեռ չեք պատկերացնում, ինչպես շորտերից ու թեթև զգեստներից հետո անցնել խստաոճ մատիտ-կիսաշրջազգեստին, օգտվեք Olympia Le-Ta-ի խորհուրդներից: Նեղ կիսաշրջազգեստը հիանալի ու նորաձև համադրություն է հիպերծավալային բոմպեր բաճկոնի հետ: Կերպարին վերջնական ու ավարտուն տեսք կհաղորդի նաև փոքրիկ, մետաքսյա շարֆիկը: Այն կարելի է նաև գլխին կապել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Что носить осенью: 10 образов для прохладной погоды. Изображение № 12.Կիմոնո ու սլաքներով տաբատ

Եթե կիմոնո չեք կրել ամռանը, այն կարող եք թողնել աշնանային զգեստապահարանում: Նոր սեզոնին նորաձև են կարճ, հանգիստ նախշերով կիմոնոները: Կիմոնոն կարելի է համադրել դասական տաբատների ու բարձրակրունկների հետ, հատկապես, եթե գրասենյակային աշխատող եք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Что носить осенью: 10 образов для прохладной погоды. Изображение № 14.Փափուկ բաճկոն, լամպասներով ջինս

Հատկապես նրանք, ում աշխատանքը նստակյաց չէ, կարող են ընտրել այս տարբերակը: Whistles-ն առաջարկում է կրել բարձր վզով սվիտեր, փափուկ կտորից ուռուցիկ բաճկոն ու ջինս: Ավելի տաք եղանակին հաստ բաճկոնը կարող եք փոխարինել ավելի թեթև տարբերակով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Что носить осенью: 10 образов для прохладной погоды. Изображение № 16.Կեյպ, բամբակից զգեստ ու կլոր պայուսակ

Կեյպը վերարկուի աշնանային հիանալի այլընտրանքն է: Երբ դրսում դեռ տաք է, իսկ երեկոյան մի քիչ ցրտոտ, կրեք կեյպ: Ուշադրություն դարձրեք Jil Sander-ի առաջարկած կերպարին. թեթև բամբակյա զգեստը համադրեք կոնտրաստային կեյպի, տափակ ներբաններով կոշիկի ու կլոր պայուսակի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Что носить осенью: 10 образов для прохладной погоды. Изображение № 18.Տոտալ կարմիր ու մորթուց հողաթափեր

Պաստելային գույներն աշնանը փոխարինեք վառ ու տաք երանգներով: Գինու գույնը, մուգ կապույտն ու ալ կարմիրը հիանալի ընտրություն են: Դիզայներ Jenni Kayne-ն առաջարկում է  վառ կարմիր տաբատ ու նույն գույնի տոպ կրել: Կարմիր տոտալ լուքն ամբողջացրեք մորթուց հողաթափերի հետ: Խորը աշնանն կարմիր տոպը կարող եք փոխարինել փափուկ սվիտերով, իսկ հողաթափերը` կաշվից կոշիկներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Что носить осенью: 10 образов для прохладной погоды. Изображение № 20.Բաց գույնի զգեստ ու կաշվից աքսեսուարներ

Եւս մեկ վառ համադրություն տաք աշնան համար: Թեթև հարմար վերնաշապիկ-զգեստը համադրեք կաշվից վառ գույնի աքսեսուարների հետ, դրանք թող լինեն  նարնջագույն կամ դեղին: Հատկապես ոճային կլինեք, եթե ընտրեք մեծ ու աչքի ընկնող մատանիներ, խոշոր ականջօղեր, և, իհարկե, վառ շրթներկ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

WONDERZINE

Գրել կարծիք