Իմունիտետ գունավոր ժանտախտի դեմ. տեխնոլոգիաները հայտնի են վաղուց

Իմունիտետ գունավոր ժանտախտի դեմ. տեխնոլոգիաները հայտնի են վաղուց

Պարզ է, որ այս անգամ ոչ մի բան գունավոր քաղտեխնոլոգիաների մոտ չի ստացվի: Սակայն միանգամայն հնարավոր է, որ սրանք ընդամենը փորձարկումներ էին:

Անկախ նրանից, ծրագրել էին դա ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամները, թե ոչ, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ահաբեկչական գործողությունը օգտագործվեց ինչ-որ կենտրոնի կողմից` գունավոր հեղափոխությունների ընթացքում կիրառվող որոշ տեխնոլոգիաների փորձարկման համար:

Նման տեխնոլոգիաների իրականացման սխեմաները հայտնի են վաղուց: Անհրաժեշտ է նախնական երկու պայման:

Նախ` իրապես գոյություն ունեցող հասարակական դժգոհություն` «իշխանություն-հասարակություն» գծով փոխգործակցության նորմալ ուղիների բացակայության պայմաններում: Երկրորդ` հեղափոխության ենթակառուցվածք:

Ժամանակին Վլադիմիր Ուլյանովը նկարագրել է այդ պայմանները հեղափոխական իրավիճակի մասին իր հայտնի բանաձևով: Բնակչության բացասական ինքնազգացողությունը պետք է «ուժգնացվի սովորականից ավելի», այսինքն` առաջացնի գիտակցված սոցիալական անհարմարավետության զգացում: Նախկին ռեժիմով գործելու իշխանության անկարողությունը պետքէ ճանաչեն բոլորը:

Վերջապես, պետք է գոյություն ունենա նախնական կազմակերպչական խմբավորում, որը կղեկավարի գործընթացը: Ինչպես նաև` ավելի լայն հանրություն, որին կարելի է օգտագործել որպես « հեղափոխական տրամադրությունների ինկուբատոր» (որպես կանոն` «ընդդիմադիր մտավորականություն» և մշատապես գործող տեղեկատվական-հաղորդակցական ուղիներ, որոնց միջոցով այդ գաղափարները կարելի է  արդյունավետ կերպով հեռարձակել):

Այնուհետ հաջորդում է չորս տեխնոլոգիական փուլ (միանում եմ դրանք հերթով, բայց այնուհետ իրականացվում զուգահեռաբառ):

Առաջին. Ազդարարվում է «թշնամիներն ընդդեմ մերոնց» միաչափ, պարզ բանաձևը: Հայրենասերներն ընդդեմ ազնվականների (Ֆրանսիա, 1793): «Բուրժուազիան և պրոլետարիատը: Եվ ով կողմնակից չէ այդ դասակարգերից մեկին, նա, հետևաբար, մյուսի կողմից է» (Իրան, 1979): « Այսօր Ուկրաինայում կա միայն մեկ հակամարտություն, ժողովրդի և իշխանության միջև»:

Երկրորդ. Հրաժարվում երկխոսությունից` թշնամու զրոյացման միջոցով: Թշնամին հայտարարվում է բնավ ոչ ընդդիմախոս, նույնիսկ ոչ հակառակորդ: Նա հայտարարվում է ժողովրդի թշնամի, վերացման ենթակա խոչընդոտ:

Երրորդ. «Մերոնց» բրենդի եռտանդուն և ագրեսիվ առաջմղում:

Չորրորդ. Ներդրվում է «անխուսափելի հաղթանակի» տեղեկատվական պատկերը: Այն կարող է հիմնավորված լինել որպես կրոնական (այդպես է կամենում Ալլահը) կամ գիտականորեն (պրոլետարիատի հաղթանակւ պատմական օրինաչափություն է), իսկ կարող է և ընդհանրապես հիմնավորված չլինել:

Բայց գլխավորը՝ ահագնացվում է կատարսիսի, «հաղթանակից անմիջապես հետո» ողջ հասարակության անխուսափելի և ուրախալի վերածնման սպասումը:

Այդ ամենը միասին վերցրած թույլ է տալիս ապահովել կառավարելի կոլեկտիվ գրգռվածության ռեժիմ: Բնականաբար անհրաժեշտ է տեմպ ու ռիթմ հաղորդել գործընթացին, ապահովել տպավորիչ դրամատուրգիա: Բայց սկզբունքորեն զանգվածների հիստերիկացման փսիխոտեխնիկան պարզ ու արդյունավետ է:

Մի որոշ ժամանակ անց ընթանում է «իրավիճակի նախնական թեժացում»: «Մերոնք ընդդեմ թշնամիների» հիմնական բանաձևի վրա շերտավորվում են հույզերը, օրինակները, անպայման գտնվում է «ապացուցողական բազա»:

Սկզբում դժգոհությունն ու մեղադրանքները սինքրոնացվում են: Գնալով ավելի մեծաթիվ մարդիկ են ներքաշվում «ինչպես է պետք և ինչպես պետք չէ» վայրկենական, համերաշխ իմացության մեջ: «Մերոնք-թշնամիներ» ճշմարտության բանաձևը դառնում է մեկնաբանությունների մշտապես գործող աղբյուր, որոնք թույլ են տալիս վերածել ցանկացած իրադարձություն միակ ճշմարիտ ուսմունքի ևս մեկ պատկերազարդման:

Շատ շուտով թշնամու վերաբերյալ սահմանափակումները վերացվում են: Նրան մարդ ճանաչելն անհնարին է դառնում: Թշնամին վերածվում է կենսաբանորեն օտար տեսակի օբյեկտի: Նրան կարելի է միայն վերացնել:

Նախապես ազդարարված հաղթանակն անպայման դեմ է առնում լուրջ խոչընդոտի: Այդ խոչընդոտը հեղափոխական գործընթացում դեռևս չներգրավված քաղաքացիներն են: Այդպիսիք, որպես կանոն, չափազանց շատ են: Եվ այդ պահին տեղի է ունենում ծրագրված պայթյունը:

Նախապես ազդարարված հաղթանակի հետաձգումը, անկախ, թե ինչով է դա պայմանավորված (իշխանության կողմից փոխզիջման փորձով, ընտրություններում «իշխանության կուսակցության» հաղթանակով և այլն), հայտարարվում է ժողովրդի թշնամիների վերջին հրեշավոր հանցագործություն, այդ բաղձալի հաղթանակի առևանգում:

Հաջորդում է վրդովմունքի վայրկենական և զանգվածային պայթյունը: Փոքրամասնությունը սրընթաց վերածվում է հաղթական, ագրեսիվ ու տիրական ամբոխի: Իսկ մեծամասնությունը` տրոհվում հազարավոր միայնակների, որոնց ուրիշ ոչինչ չի մնում, քան միանալ ժողովրդին: Ավելին` ինչ-որ կերպ անել այնպես, որ և շուրջբոլորը, և ինքդ վստահ լինես, որ միշտ եղել ես ժողովրդի հետ համակարծիք:

Գունավոր քաղտեխնոլոգիաները սկսվում են այն ժամանակ, երբ շանը թափահարող պոչին իր հերթին սեղմում է ինչ որ մեկի մկանուտ ձեռքը: Այդ ձեռքը դրդում, կազմակերպում ու ֆինանսավորում է արտաքին կենտրոնից:

Իրականում գունավոր ժանտախտի համաճարակը տոտալ անազատության տարածում է, հոգևոր ստրկության տիրաժավորում, մարդկանց ստրկացում անձնական, կենցաղային գիտակցության մակարդակով:

Նախկին ռեժիմների փոխարեն հերթական գունավոր հեղափոխության բռնկումից հետո երկրի երեսին մնում են անհամարժեք մարդկանց գրգռված, հիստերիկ հանրություններ: Որոնք զանգվածային կարգով կորցրել են իրականության քննադատողական վերլուծության ունակությունը և կառավարվում են ֆաշիստական ռեժիմների կողմից:Պարզապես վերջիններիս դրոշներին սվաստիկայի փոխարեն գրված է «Ժողովդրավարության և ազատության» մասին:

Ինչպես որ թմրամոլն է, ի տարբերություն հասարակ երջանիկ մարդու, շատ արագ դուրս մնում իրականությունից ու կործանվում, այւնպես էլ «գունավոր աշխարհն» է դատապարտված փլուզման: Թմրանյութը վարկաբելում է հույզերը, վերացնում մարդակյին բնական դրական հույզերի բուն հնարավորությունը:

Գունավոր քաղտեխնոլոգիաները վարկաբեկում են ժողովդրավարությունը, սասանում դրա հիմքը` վստահությունն ընթացակարգի, ծեսի, քաղաքական ազատ մրցակցության նկատմամբ:

Պարզ է, որ այս անգամ ոչ մի բան գունավոր քաղտեխնոլոգիաների մոտ չի ստացվի: Սակայն միանգամայն հնարավոր է, որ սրանք ընդամենը փորձարկումներ էին: Փորձենք, այսպես ասած, նաև ահաբեկչության տարբերակը: Տեսնենք, թե ինչ կստացվի, և ինչպես կարելի է օգտագործել այդ տարբերակը հետագայում` այլ տեխնոլոգիաների համակցությամբ:

Վատն այն է, որ Հայաստանը կայուն իմունիտետ չունի գունավոր համաճարակի դեմ: Այնպես որ` Հայաստանի ազատությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և պատմական ճակատագրին սպառնացող «գունավոր վտանգը» առայժմ շատ ավելի լուրջ է մնում, քան կցանկանայինք: Իսկ առջևում խորհրդարանական ընտրություններն են: Ի՞նչ են նախապատրաստում դրանց համար գունավոր քաղտեխնոլոգները:

Նյութը` «Հայոց աշխարհ» օրաթերթից
Հեղինակ` Գագիկ Մկրտչյան

Գրել կարծիք