[ ՆԱԽԱԴԵՊ ] Ի՞նչով են ավարտվում պատանդառությունները. Հանգուցալուծման դեպքեր
Պատանդառության միջոցով բանտերից համախոհներին ազատ արձակելու փորձերը սովորաբար ունեցել են երկու ավարտ՝ զինված անձինք հանձնվել են, կամ սկսվել է գրոհ: Վերջին տասնամյակներում քաղաքական նպատակներով զինված հարձակումներ տեղի են ունեցել տասնյակ երկրներում: Այս շարքում ներառված չեն ազգամիջյան կամ կրոնական բնույթ ու երանգ ունեցող հայտնի դեպքերը:
1976 թ., Թել Ավիվ
Պաղեստինցի, բայց նաև գերմանացի աջ ծայրահեղական զինյալները գրավում են Թել Ավիվից Փարիզ մեկնող օդանավը և ուղևորվում Ուգանդա: Էնտեբեի օդակայանում 106 հրեա պատանդներ պահող ծայրահեղական խմբերի զինյալները պահանջում էին բանտերից ազատել իրենց 53 համախոհներին: Զինյալների պահանջները բավարարել անհնար էր, ազատազրկվածները ծայրահեղականներ էին: Իսրայելի հատուկ ծառայությունները օդանավերով գաղտնի մեկնեցին Ուգանդա, գրոհեցին օդակայանը մի երկրում, որի նույնիսկ նախագահն էր զինված խմբի աջակիցը: Հարձակման ժամանակ բոլոր հարձակվողները սպանվեցին: Զոհվեց նաև հրեա հատուկ ջոկատայիններից մեկը՝ Իսրայելի այսօրվա վարչապետ Բենիամին Նեթանյահուի եղբայրը:
Իսլամիստ գրոհայինները գրավում են Իրանի դեսպանությունը Լոնդոնում: Բրիտանական հատուկ ծառայությունները նրանց պահանջներին ոչ մի կերպ չեն պատասխանում: Գրոհում ու սպանում են բոլոր հարձակվողներին:
Սա նույնպես խաղաղ հանգուցալուծման սակավադեպ օրինակ է: Սալվադորցի զինյալները պատանդներ են վերցնում Նիկարագուայի մայրաքաղաքում՝ գրավելով մի ամբողջ հյուրանոց: Սկսվում են բանակցություններ, որոնց արդյունքում զինյալներն ի վերջո հանձնվում են, ոչ ոք չի տուժում:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)