Ինչպե՞ս լինել պատմության մեջ աշխարհի ամենահարուստ մարդը. 7 խորհուրդ Ջեֆ Բեզոսից

January 13, 2018

Ջեֆրի Փրեսթոն Բեզոսը, նույն ինքը՝ Ջեֆ Բեզոսը, ծնվել է 1964-ին, ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում: Դեռևս 1999 թվականին «Թայմ»-ը Բեզոսին արժանացրեց «Տարվա մարդ» տիտղոսին: Ամերիկացի ձեռնարկատերը ճիշտ ժամանակին ներդրում արեց տեխնոլոգիական ոլորտում, հիմնադրեց Amazon.com-ը, որը սկզբում գրքերի, իսկ հետո նաև այլ ապրանքների առցանց շուկա է: 2013 թվականին Բեզոսը դարձավ նաև «Վաշինգտոն Փոստ» թերթի սեփականատեր: Եթե 2015-ին Բեզոսի կարողությունը գնահատվում է 59.3 մլրդ դոլար, ապա հունվարի 10-ի դրությամբ այն կազմում է 106 միլիարդ դոլար: Նրա Amazon.com-ը համարվում է համացանցային վաճառքի լավագույն մոդելը:



Ինչպես լինել աշխարհի պատմության մեջ ամենահարուստ մարդը. 7 խորհուրդ, որ կարելի է առանձնացնել TechCrunch-ին տված հարցազրույցից:

1. Մանրակրկիտ ընտրեք կյանքի ընկեր


«Ընկերներիս առաջարկով շատ կանանց հետ եմ հանդիպել, անգամ առանց երկար մտածելու նրանց առաջարկություններ էին անում, բայց ամեն անգամ ներքին ձայնն ինձ հուշում էր՝ քոնը չէ: Իսկ երբ հանդիպեցի Մաքենզիին, հասկացա՝ նա իմ մուսան է», - ասել է Բեզոսը: Մաքենզի և Ջեֆ Բեզոսներն արդեն 24 տարի ամուսիններ են:

2. Միանգամից մի քանի խնդիր մի լուծեք


«Ես սիրում եմ կենտրոնանալ մի խնդրի վրա: Փորձում եմ գործերն անել՝ ըստ հերթականության: Եթե ճաշում եմ ընկերներիս կամ ընտանիքիս հետ, ապա միայն ճաշում եմ: Եթե նամակներն եմ կարդում, ուրեմն զուգահեռ այլ գործով չեմ զբաղվում»:

3. Հարմարավետ անգործության փոխարեն նախընտրեք ռիսկն ու արկածները


«Բիզնեսում հաճախ են հարց տալիս՝ ինչո՞ւ, բայց ասեմ, որ շատ ավելի կարևոր է հարցնել՝ իսկ ինչո՞ւ ոչ: 90-ականների սկզբին ես ունեի կայուն աշխատանք, բարձր աշխատավարձ, որը կլիներ իմ ապահով ծերության գրավականը: Սակայն ես որոշեցի թողնել ամեն ինչ ու ստեղծել «Ամազոնը»: Ես գիտեի, որ կարող եմ կորցնել ամեն ինչ, սակայն չէի կարող չդիմել ռիսկի: Ի վերջո, իսկ ինչո՞ւ ոչ»:

4. Միշտ ունեցեք այլընտրանքային տարբերակ


«Եթե «Ամազոնի» գործով պարտություն կրեի, ապա կյանքն ինձ չէր կոտրի: Ես սիրում եմ ամեն ինչ զրոյից սկսել՝ հենց այդպիսին է ծրագրավորողի մասնագիտությունը, իսկ ես ծրագրավորող եմ: Գուցե կլինեի նաև բարմեն. ես ստեղծագործող մարդ եմ, կարծում եմ՝ հետաքրքիր կոկտեյլներ կսարքեի»:


Կարդացեք նաև․



5. Հիշեք՝ յուրաքանչյուր պարտություն կյանքի նոր դաս է


«Սխալվելով ու սխալների դառնությունն ու ցավը զգալով են սովորում: Կնախընտրեի լինել մի մատն ազգուշությամբ կորցրած երեխայի հայր, քան ունենալ մի երեխա, որը հեռու է իրական աշխարհից: Սա է պատճառը, որ իմ երեխաներին թույլ եմ տվել սուր դանակի հետ գործ ունենալ 4 տարեկանից, մի փոքր ավելի մեծ տարիքում նրանց համար հասանելի էր էլեկտրական սարքերը»:

6. Պահպանեք անձնական կյանքի ու աշխատանքի ճիշտ հարաբերակցությունը


«Ընտանիքում երջանիկ մարդը լավ գործընկեր ու լավ ղեկավար է, և հակառակը՝ պահանջված աշխատողը հավասարակշված ամուսին է ու հայր: Աշխատանքն ու անձնական կյանքը պետք է միմյանցից անկախ լինեն, զուգահեռաբար նաև միմյանց լրացնեն: Ոչինչ խառնել պետք չէ՝ սա է իմ աշխատանքի ու անձնական կյանիքի հարմոնիկ կանոնը»:

7. Միշտ երեխայի պես հետաքրքրասեր եղեք


«Կյանք այնքան բարդ է, որ յուրաքանչյուրիս ստիպում է ինչ-որ մի պահ դառնալ ինչ-որ խնդրի կամ ոլորտի մասնագետը: Բայց քաջատեղյակ լինելը քեզ դարձնում է դոգմաների զոհ: Այս ցանցից դուրս գալու միակ միջոցը մանկական հետաքրքրասիրությունն է՝ իսկ գուցե այսպե՞ս»:
Հիշեք, նորարարությունը միշտ արժանանում է քննադատության: Էլ ինչ կյանք՝ առանց քննադատությունների:

LIFEHACKER