Պարզվել է Ֆեյսբուքին խաբելու և սեփական նկարները հայտնի դարձնելու ձևը

July 9, 2017

Օգտատերերը հայտնաբերել են Ֆեյսբուքի սոց․ ցանցի ալգորիթմերին խաբելու ձևը, որոնք նախապատվություն են տալիս տեսանյութերին։ Այս թեմային է անդրադարձել BuzzFeed  լրատվական ծառայության խմբագիր Ռայան Բրոդերիկը։
Ըստ նրա, խմբերի ադմինիստրատորները Ֆեյսբուքում հրապարակում են սովորական լուսանկարներ՝ տեսանյութերի տեսքով։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի դրանք ավելի հաճախ հայտնվեն օգտատերերի լրահոսում։ Բրոդերիկ նաև ընգծել է, որ ալգորիթմերը ավտոմատ կերպով առաջխաղացնում են երկարատև տեսանյութերը և հեղինակները դիտավորյալ երկարացնում են նկարներով տեսանյութերի ժամանակը։
 



«Քանի դեռ փոխում եք վիդեոբովանդակության զարգացման ռազմավարությունը, մի քանի հիմարներ 10 միլիոն դիտում են հավաքում 50 վայրկյանանոց ստատիկ նկարների ցուցադրմամբ», - մեկնաբանել է նա։
2017-ի հունվարին Ֆեյսբուքը թարմացրել է լրահոսի ալգորիթմերը՝ նախապատվությունը տալով վիդեոկոնտենտին։ Գրառումների դասակարգման ժամանակ հաշվի են առնվում այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկարատև տեսանյութերը և օգտատերերի ընդհանուր հետաքրքրությունը այս կամ այն տեսանյութի վերաբերյալ։

LENTA