10 պատճառ, թե ինչու պետք է հենց այսօր սկսել գիրք կարդալ (լուսանկարներ)

October 30, 2021

Ե՞րբ եք վերջին անգամ կարդացել գիրք կամ որևէ ամսագրի հոդված: Եթե Ձեր ամենօրյա ընթերցանության սովորությունները կենտրոնանում են միայն ֆեյսբուքի և ինստագրամի թարմացումների վրա, ուրեմն ժամանակն է այդ ակնթարթային հետաքրքության լուրերը մի կողմ թողնել ու բացել գիրքը։ Կանոնավոր ընթերցանությունը ոչ միայն Ձեր գիտելիքի շտեմարանն է հարստացնում, այլև վերականգնում է հիշողությունը, բարելավում հոգեկան ու ֆիզիկական լարվածությունն ու նույնիսկ կանխում տարբեր հիվանդություններ։

Ընթերցանության առավելությունները շատ են։ Մենք առանձնացրել ենք գիրք կարդալու 10 պատճառ, որոնք կստիպեն Ձեզ ընթերցել հենց այսօրվանից։ Գիրքը կարող է օգնել ազատվել դեպրեսիայից, վառ պահել միտքը, մարզել ուղեղը, սովորել նոր լեզու և վերջապես՝ այն անվճար ժամանց է։ Այնպես որ, բացեք գիրքը և մի փոքր լիցքավորեք ձեր հոգին:

1. Հոգեկան հավասարակշռություն

Ինչպես մարմնի ցանկացած մկան, ուղեղին ևս հարկավոր են վարժություններ։ Ինտելեկտի ծերացման ամենակարևոր մտավարժանքն ընթերցանությունն է։

2. Սթրեսի նվազեցում

Օրվա սթրեսը մոռացության կմատնեն գրքի հերոսները։ Գիրքը թուլացնում է լարվածությունը և նպաստավոր պայմաններ ստեղծում հանգստանալու համար:

 

3. Գիտելիք

Ընթերցանությունն ավելացնում է գիտելիքը։ Որքան շատ ինֆորմացիա, այնքան ավելի լավ պատրաստված կլինեք ցանկացած մարտահրավերի առաջ։

4. Բառապաշարի հարստացում

Որքան շատ եք կարդում, այնքան ավելի շատ եք հարստացնում ձեր բառապաշարը, բանավոր խոսքը դառնում է վարժ, նոր լեզուներ արագ եք սովորում։

5. Հիշողության բարելավում

Գիրք կարդալիս փորձեք մտապահել հերոսների անունները, նրանց ծագումը, հավակնությունները, պատմությունը։ Այդպես ուժեղացնում եք ուղեղի հզորությունը։

6. Վերլուծական մտածողության

Երբևէ կարդացե՞լ եք թրիլլեր և ինքներդ լուծել առեղծվածը նախքան գիրքն ավարտելը: Եթե ​​այո, ապա դուք կարողացել եք գործի դնել վերլուծական մտածողությունը։

 

7. Ուշադրություն և կենտրոնացում

Փորձեք ամեն օր աշխատանքից առաջ 15-20 րոպե գիրք կարդալ, օրեր անց կհամոզվեք, որ գրասենյակ հասնելուն պես ու մինչև օրվա ավարտն ավելի կենտրոնացած եք։

8. Ստեղծագործելու հմտություններ

Բառապաշարի ընդլայնումն օգնում է նաև ստեղծագործել։ Հրապարակված, լավ գրված աշխատանքը ժամանակի ընթացքում ազդում է սեփական գրելաոճի վրա։

9. Հանգստություն

Կարդալը բերում է ներքին խաղաղության և հանգստության: Հոգևոր տեքստերն իջեցնում են արյան ճնշումը, մոտիվացիոն գրքերը փոխում են ընկճվածությունը։

10. Անվճար ժամանց

Ընթերցանությունը նաև անվճար ժամանց է։ Քիչ բյուջեով ժամանցի համար դուք կարող եք այցելել գրադարան կամ հենց տանն օնլայն ներբեռնել գրքի PDF-ը։