Նոր թրենդ. Գրվածքներ մեջքին

October 1, 2015

Ե՛տ նայիր ու տե՛ս…Հայկոյի հայտնի երգի բառերը լավագույն կերպով բնութագրում են ամենահետաքրքիր և ակտուալ թրենդներից մեկը: Խոսքը վերնահագուստի մեջքի գրվածքների և պատկերների տարածման միտումի մասին է:
Հագուստի վրա տեքստերի և տարատեսակ պատկերների տեղադրումը հայտնի և տարածված միջոց է այդ հագուստը «խոսուն» դարձնելու կամ պարզապես զարդարելու համար: Տասնամյակներ ի վեր հագուստի դետալները, մասնավորապես շապիկները, զարդարվում էին դիմացի հատվածից:
Նոր միտումը հարցին մոտենում է մյուս կողմից՝ մեջքից: Եվ կարծես այսպես նույնիսկ ավելի էֆեկտիվ է: Նախ և առաջ՝ մեջքի տարածքը մեծ է, և շատ քիչ է հավանական, որ այն կփակվի մեկ ուրիշ հագուստով:
Ովքե՞ր են նորաձևության ամենահայտնի ժամանակակից հայերը 

  • Ամենահաջողակ տղամարդ սուպերմոդելները




  • Առավել մեծ «տարածք» և ինքնարտահայտվելու հնարավորություն են տալիս վերարկուները (այո՛, նրանց վրա այժմ նույնպես գրում են) և օվերսայզ բաճկոնները: Երևի հենց այդ պատճառով առավել հաճախ հենց դրանք են դառնում հայտնի street style բլոգների «հերոսները»: Անձամբ իմ ամենասիրելի մոդելը դիզայներ Maria Hitcher-ի՝ Zemfira-ի երգերից մեկի մեջբերումներով վերարկուն է: