ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գրքի երևանյան միջազգային փառատոնին տեղի ունեցավ «Ե

Գրքի երևանյան միջազգային փառատոնին տեղի ունեցավ «Երազ» մատենաշարի գրքերի շնորհանդեսը (լուսանկարներ)

newmag-y-n

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնին Newmag-ը ներկայացրեց «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերը։ Շնորհանդեսին ներկա էին գրքերի հեղինակները, թարգմանիչները, ինչպես նաև «Երազ Փրոջեքթսի» ներկայացուցիչը։ Մատենաշարն իր պատմությունը սկսում է «Վտվտ

 

Newmag-ի և «Երազ Փրոջեքթսի» գործակցությունն ունի երեք տարվա պատմություն։ Գործակցությունը նշանավորվեց «Երազ» մանկական մատենաշարով։ Այսուհետեվ երկու ընկերությունները տարվա ընթացքում երեխաներին կներկայացնեն հայ և արտասահմանցի գրողների գործերը։ «Երազ Փրոջեքթսի» մարքեթինգի և հանրային կապերի պատասխանատու Մերի Մելիք-Սարգսյանի խոսքով, սերունդների մեջ պետք է սերմանել գիրք սիրելու արվեստը դեռ վաղ մանկուց.

«Մեզ համար սոցիալական պատասխանատվության հայեցակարգի հիմնական ուղղություններից կրթությունն է՝ ամեն ինչ երեխաների համար, հանուն երեխաների և նրանց անվտանգության համար, և այդ անվտանգությունն այդ ձևաչափում խոսում է  նաև որակյալ գրականություն ստեղծելու շուրջ: Վստահ ենք, որ այս գործակցությունը պետք է դեռ երկար շարունակվի, և սա նոր խոսք կլինի մանկական գրականության ոլորտում, որովհետև մենք երկուստեք կիսում ենք այն կարծիքը, որ կայուն, զարգացած պետություն ունենալու համար հասարակությունը պետք է լինի գրագետ և կիրթ»։

 

«Երազ» մատենաշարի գրքերն առանձնանում են իրենց խորհրդանիշով՝ ընկերասեր, բարի և երազկոտ միաեղջյուրով։ Բացի այդ, յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված գիրքն ունի համապատասխան տառատեսակ, տառաչափ, դասակարգում, պատկերազարդում, ինչը, ըստ Newmag-ի արտ-տնօրեն Էդիկ Պողոսյանի, նոր մշակույթ է Հայաստանի մանկական գրահրատարակչական ոլորտում.

«Միջազգային գրահրատարակչության ոլորտում շատ են կարևորում այդ չափանիշների պահպանումը, ու երբ սկսում էինք «Երազ» մատենաշարը», հրատարակչությունում որոշեցինք, որ պետք է անպայման պահել կոնցեպտը։ Միաեղջյուրի գույներն էլ կհուշեն, որ տարիքային խմբին է պատկանում այդ գիրքը»։  

 

Աշխարհի ամենահայտնի տղաներից մեկի՝ Վիմփիի մասին պատմությունը՝  հայերեն: Գիրքը գրել է Ջեֆ Քիննը: Նա մանկագիր է, նաև հորինում է խաղեր: Ու այս գիրքը թարգմանվել է աշխարհի 50-ից ավելի լեզուներով: Իմ պես 300 միլիոն երեխա էլ կարդացել է այն։ Գիրքն անգլերենից հայերեն է թարգմանել Ավետիս Հարությունյանը.

«Պատկերազարդ վիպակի հերոսը Գրեգ Հեֆլին է: Միջին դպրոցում նրա ու մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողնի երեխաներին։ Պարբերությունները կարճ են ու հեշտ է կարդալը, բացի տեքստերից կան նաև պատկերներ, որոնք շարունակում ու լրացնում են պատմությունը։ «Վտվտիկի օրագիրը» վաճառվել է ավելի քան 280 միլիոն օրինակ, վեց անգամ արժանացել է Nickelodeon Kids Choice մրցանակին։ Քսան գրքից է բաղկացած, ու մենք հերթով կթարգմանենք հայերեն»։  

   

«Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գրքի հեղինակ Սոնա Բաբաջանյանը երկար տարիներ նկարազարդող է, գիրք գրել է առաջին անգամ։ Իր մանկության բոլոր հերոսներին, կերպարներին, պատմություններն ու վախերը հավաքել ու գրի է առել մեկ հեքիաթում. «Գրքում կան բազմաթիվ կերպարներ, որոնց տարբերեր տարիներին նկարել էի, պատմություններ հյուսել նրանց մասին։ Այդ կերպարներն իմ երազներում հաճախ են այցի եկել, ես նրանց հանձնել եմ թղթին»։   

«Կարգապահություն առանց դրամայի» գիրքը Վարդուհի Մկրտչյանը նախ կարդացել է իր համար, հետո երբ հավանել է, առաջարկել է Newmag-ին այն թարգմանել հայերեն։ Այս ձեռնարկի խորհուրդներն ու մեթոդները կիրառելի են ու, ըստ թարգմանչի, շատ օգտակար են. «Ես այդ շրջանում շատ էի փնտրում նման գրքեր ու չէի գտնում։ Սա կարելի է անընդհատ ընթերցել, յուրաքանչյուր փուլի համար ունի բացատրություն։ Հայ ծնողները չունեն նման ձեռնարկ, այս թարգմանված տարբերակը, վստահ եմ, շատերին է օգնելու։ «Կարգապահություն առանց դրամայի» գիրքը համալրված է ծնողների անկեղծ պատմություններով և նկարազարդումներով»:  

Կարդացեք նաև

«Երազ» մատենաշարը շուտով կներկայացնի նաև այս գրքերի հերոսներով տետրեր, փազլեր, «Ներկիր ինքդ» ալբոմներ։

Կարդացեք նաև

 

Տարածել