ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Երազ» մատենաշարով հրատարակվել է ավստրալահայ հեղին

«Երազ» մատենաշարով հրատարակվել է ավստրալահայ հեղինակ Սոնա Բաբաջանյանի «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» հեքիաթը (թրեյլեր)

newmag-y-n

«Երազ» մատենաշարը ներկայացնում է Սոնա Բաբաջանյանի «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գիրքը: Սարսափելի դեպք, որից հետո փոքրիկ Մուշը սկսում է վախենալ: 6-ից 9 տարեկան երեխաների համար նախատեսված հեքիաթը նկարազարդ է, աշխատանքների հեղինակը ևս Սոնա Բաբաջանյանն է։

Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշը վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, երբ նա վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան։  

Այդ անտանելի գիշերներից մեկի ժամանակ հայտնվում է մեծ աչքերով մի տարօրինակ էակ՝ Փսփսիկը, ու խնդրում, աղաչում է Մուշին՝ իրեն տանել իր աշխարհ: Նրանց միանում է նաև Լուսունիկը ու հրաշալի եռյակը հայտնվում է ներաշխարհում: Տարօրինակ աշխարհում հանդիպում են էլ Խուզակին, էլ փիտրուկներին, էլ մարգունին ու թերթեմոնին:  

Սոնա Բաբաջանյանն ապրում և ստեղծագործում է Ավստրալիայում, հայ նկարիչ է և գեղարվեստական գրականության թարգմանիչ: Ավստրալիայում, Ռուսաստանում և Հայաստանում հրատարակված բազմաթիվ գրքերի ձևավորող է։ Սոնայի աշխատանքներն իրականի ու ֆանտազիայի սահմանին են: Իր ստեղծագործությունները հեղինակը բնութագրում է՝ բանաստեղծական, երազկոտ, ծիծաղելի ու առեղծվածային:  

Սա հեղինակի առաջին գիրքն է, որտեղ հանդես է գալիս ոչ միայն որպես նկարազարդող, այլև որպես հեղինակ։ Նա հյուսել է մի հմայիչ պատմություն, որը պատանի ընթերցողներին կտանի զարմանալի արկածներով լի կախարդական ճամփորդության:  

«Մուշի տարօրինակ ճամփորդությունը» Newmag հրատարակչության և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Պրոջեքթսի» համատեղ նախաձեռնությունն է։ Մայիսի 21-ին, 13:00 «Երազ» այգու մեծ սրահում կներկայացնեն գիրքը։ Ավստրալիայից Հայաստան է ժամանել նաև գրողը, որ մասնակցի հեքիաթի շնորհանդեսին։ Այդ օրը գիրքը կվաճառվի հատուկ զեղչով, կլինեն անակնկալներ և հյուրասիրություն։ Մուտքն ազատ է։

Տարածել