ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հունիսի 1-ին ընդառաջ «Երազ» մատենաշարը ներկայացրեց

Հունիսի 1-ին ընդառաջ «Երազ» մատենաշարը ներկայացրեց մանկական հետաքրքրաշարժ գրքեր (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

«Երազ» մատենաշարը ներկայացրել է երեք նոր մանկական գիրք: Հայ մանուկներն այսուհետև հնարավորություն կունենան հայերեն ընթերցել աշխարհում ամենահայտնի ու սիրված մանկական վիպակը՝ Diary of a Wimpy Kid-ը՝ «Վտվտիկի օրագիրը», ավստրալահայ գրող-նկարազարդող Սոնա Բաբաջա

  

 

 «Վտվտիկի օրագիրը» համաշխարհայաին բեսթսելլերի հեղինակը ամերիկացի մանկագիր, մուլտիպլիկատոր, դիզայներ և The New York Times-ի բեսթսելլեր գրող Ջեֆ Քիննին է: 2009-ին նրա անունն ընդգրկվել է TIME ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում։ 

 

2010-ից մինչև 2016-ը ներառյալ գիրքն արժանացել է Nickelodeon Kids Choice մրցանակին։ 9-12 տարեկանների համար նախատեսված պատկերազարդ վիպակի հերոսը Գրեգ Հեֆլին է: Այս գրքի թարգմանիչն Ավետիս Հարությունյանն է.

 

 

«Մանկական գիրք թարգմանելն ավելի դժվար է, քան սովորական գիրք թարգմանելը. սեփական փորձով համոզվեցի: Ջեֆ Քիննի այս շարքն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 300 միլիոն օրինակ: Հավես, զվարճալի պատմություն դպրոցական չարաճճի մի երեխայի մասին է, որն անընդհատ հայտնվում է ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։ Միջին դպրոցում նրա արկածներն անտարբեր չեն թողի ոչ մի երեխայի»։

Մատենաշարի մյուս գիրքն ավստրալաբնակ հայ նկարիչ և գեղարվեստական գրականության թարգմանիչ Սոնա Բաբաջանյանի հեքիաթն է՝ «Մուշի տարօրինակ ճամփորդությունը»: Հեղինակը 6-9 տարեկան երեխաների համար հյուսել է մի հմայիչ պատմություն, որը նրանց տանում է զարմանալի արկածներով լի կախարդական ճամփորդության.

 

  

«Ինչո՞ւ Մուշ դժվարանում եմ ասել, բայց ուզում էի, որ հերոսը հայ լիներ: Քանի որ բնակվում եմ Ավստրալիայում, բոլոր գրքերը ավստրալացի երեխաների համար եմ ստեղծում: Մեկ մեկ վատ էի զգում, որ ոչ մի բան չեմ կարող անել մեր հայ երեխաների համար: Ուստի երբ գրքի մտահղացումր եղավ, որոշեցի անպայման գրել հայերեն ու անվանել Մուշ»։

 

Մատենաշարի խորհրդանիշը «թռչող միաեղջյուրն» է, որի պատկերը գրքերի վրա է, իսկ երանգը հուշում է՝ որ գործն ինչ տարիքի համար է նախատեսված։ «Երազի» գրքերն ունեն նաև հատուկ՝ «Հեքիաթ» կոչվող տառատեսակ, որը հեշտ ընթեռնելի է։

    

«Երազ» մանկական մատենաշարը նախաձեռնել է Newmag հրատարակչությունը՝ «Երազ Փրոջեքթս»-ի հետ համատեղ:

 

Կարդացեք նաև

Տարածել