BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մայիսին «ԵՐԱԶ» մանկական մատենաշարը կներկայացնի առա

Մայիսին «ԵՐԱԶ» մանկական մատենաշարը կներկայացնի առաջին երեք գրքերը (լուսանկարներ)

newmag-y-n

Մայիսի 20-ին Newmag-ը կներկայացնի միանգամից երեք մանկական նոր գիրք։ Նախագիծը հրատարակչությունն իրականացնում է «Երազ Փրոջեքթս»-ի հետ։ Համատեղ ստորագրված հուշագրի շնորհիվ տարվա ընթացքում երեխաները հնարավորություն կունենան ընթերցել հայ և արտասահմանցի մանկագի

 

  

Մանկական մատենաշարը կոչվում է «Երազ»,  խորհրդանիշը Միաեղջյուրն է։ Կենդանու ընտրությունն էլ պատահական չէ՝ մատենաշարի շնորհանդեսին հրատարակչության արտ-տնօրեն Էդիկ Պողոսյանը ներկայացրեց ինչու հենց միաեղջյուր և ինչ է այն խորհրդանշում. «Երեխան ունի հրաշքի և երևակայության բնական զգացում, միաեղջյուրն էլ կատարյալ արարած է դրանք սնուցելու համար և կարող է մեծ երազանքով ապրելու մղում առաջացնել մանկան հոգում: Միաեղջյուրը հաճախ պատկերվում է որպես ընկերասեր, հավատարիմ արարած, որը կարող է երեխային ներարկել բարություն և հանդուրժում»:

 

 

Մատենաշարի պաշտոնական թողարկման հուշագիրը ստորագրեցին «Սոմնիում» ընկերությունների խմբի նախագահն ու Newmag հրատարակչության  տնօրենը։

 

Ըստ Արտակ Ալեքսանյանի, մանկական գրքերի մատենաշար ստեղծելու ցանկությունը նաև ընթերցողի պահանջն է եղել. «Մեր փառատոնների ընթացքում հաճախ էին ընթերցասերները հարցնում՝ ինչու չենք հրատարակում մանկական գրքեր։ Ամառային փառատոնն անցկացվում է «Երազ» այգում, հենց այնտեղ էլ միանգամից առաջարկեցի ղեկավարներներին համատեղ մատենաշար հիմնելու գաղափարը։ Նրանք համաձայնեցին ու սկսեցինք աշխատանքը։ Հրատարակելու ենք այնպիսի գրքեր, որոնք ընթերցելու են առաջին հերթին հենց մեր երեխաները։ Այդ պատճառով էլ մատենաշարի գրքերն ընտրել ենք առանձնահատուկ խնամքով»։

  

  Հուշագրի համաձայն այս տարվա ընթացքում կհրատարակվի հայ և արտասահմանցի մանկագիրների 4 գիրք։ Գործակցության շնորհիվ գրքերը երեխաներին կհասնեն ավելի էժան գնով։ «Սոմնիում» ընկերությունների խմբի նախագահ Տիգրան Հարությունյանի խոսքով, «Երազ» մատենաշարը նոր մշակույթ կբերի մանկական գրականություն. «Newmag հրատարակչության  հետ մեր գործակցությունն առաջինը չէ, ու համոզված եմ, որ այս մատենաշարը ևս կունենա մեծ հաջողություն։ Հույս ունենք, որ «ԵՐԱԶ» մատենաշարը նոր խոսք կբերի մանկական գրականության մեջ, նոր մշակույթ կստեղծի ու կնպաստի ոլորտի զարգացմանը։ Անժխտելի փաստ է, որ զարգացած երկիր ու պետություն ունենալու հիմնասյունը կարդացած, կիրթ ու գրագետ հասարակությունն է։ Իսկ դա ունենալու համար դեռևս մանուկ հասակից է պետք երեխաների մեջ սերմանել գրքերի ու կրթության հանդեպ սերն ու դրա կարևորությունը»։

 

  

«Երազ» մատենաշարի համար հաշվի է առնվել յուրաքանչյուր դետալ, միջազգային չափանիշներն ու տեղական պահանջարկը։ Հրատարակչության խմբագիր Գնել Նալբանդյանն ընդգծում է՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված գիրք կունենա համապատասխան տառաչափ. ««Երազ» մատենաշարի գրքերը կունենան չորս դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-6, 7-9, 10-12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։ Այս կատեգորիաների բաժանումը ոլորտում նորույթ է։ Դասակարգումները տեղ կգտնեն գրքերի վրա և թույլ կտան ծնողներին ու երեխաներին հեշտությամբ ընտրել գրքերը՝ ըստ տարիքի»։ 

 

Ըստ մանկական մատենաշարի պատասխանատու Գոհար Մանուկյանի, գրքերը կունենան հատուկ՝ «Հեքիաթ» կոչվող հեղինակային տառատեսակը, որը հեշտ ընթեռնելի է ցանկացած տարիքի երեխայի համար. «Երեք նոր գրքերից մեկի հեղինակն ավստրալահայ գրող Սոնա Բաբաջանյանինն է, կոչվում է «Մուշի տարօրինակ ճամփարդություն», մյուսը՝ «Վտվտիկի օրագիրն է»։ Ջեֆ Քիննին Wimpy Kid-ն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 275 միլիոն օրինակ: Մյուս գիրքը նախատեսված է ծնողների համար՝ «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը ճանապարհային քարտեզ է ծնողների համար, թե ինչպես մեղմել զայրույթը, լարվածությունն ու առանց տեսարան ստեղծելու լուծել հուզական հարցերը»։

 

Ամառային արձակուրդին ընդառաջ՝ մայիսի 20-ին, Newmag հրատարակչությունը կներկայացնի մատենաշարի երեք նոր գրքերը, օգոստոսին էլ համաշխարհային ևս մեկ բեսթսելլեր, որն այս պահին ընթերցում են ամբողջ աշխարհում։ Մատենաշարը կներկայացնի նաև «Երազի» գրքերի հերոսներով գրենական պիտույքներ և բազմաթիվ անակնկալներ։

 

  

                                                                                                                                                                       

Կարդացեք նաև

Տարածել