ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Երազ մատենաշար] Գիրք ծնողների համար. #1 THE NEW

[Երազ մատենաշար] Գիրք ծնողների համար. #1 THE NEW YORK TIMES-Ի ԲԵՍԹՍԵԼԼԵՐ «Կարգապահություն՝ առանց դրամայի» գիրքը` հայերեն (թրեյլեր)

newmag-y-n

Դենիել Սիգելի և Թինա Փեյն Բրայսոնի «Կարգապահություն՝ առանց դրամայի» գիրքը թարգմանվել և հրատարակվել է հայերեն։ Քաոսը վերացնելու և երեխայի զարգացող միտքը կրթելու ամբողջական մեթոդը Newmag-ը ներկայացնում է «Երազ» մատենաշարով։ Այս գիրքը զայրույթի, լարվածության

«Կարգապահություն՝ առանց դրամայի» գիրքը հեղինակել են ամերիկացի մանկական հոգեթերապևտներ Դենիել Ջ. Սիգելը և Թինա Փեյն Բրայսոնը։ Հարվարդի և Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտները մեծ փորձ ունեն մանկաբուժության և մանկական, դեռահասների և մեծահասակների հոգեթերապիայի ոլորտում: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր են, հեղինակել են տասնյակ գիրք, որոնք դարձել են բեսթսելլեր և արժանացել ընթերցողների ու քննադատների բարձր գնահատականին։  

Գրքի հեղինակներն իրենց երեխաների փորձով, գիտական ուսումնասիրությունների, ուղեղի զարգացման փուլերի հետազոտությունից ու բազմաթիվ փորձերից հետո վստահ ասում են. երեխան որքան վատ է դրսևորում իրեն, այնքան շատ ունի ձեր կարիքը: «Կարգապահություն՝ առանց դրամայի» գիրքը հստակ, առանց ավելորդ դրամատիզմի, ու առանց բաց թողնելու որևէ իրավիճակ, որ կարող է լինել ծնողների ու երեխաների միջև, ցույց է տալիս, որ չկան իդեալական ծնողներ ու կարգապահ երեխաներ էլ չկան ու պետք էլ չէ ՝ լինեն:  

Ըստ նրանց, երեխաներն հիմնականում վատ են պահում իրենց, երբ պակասում է ծնողների հետ հուզական կապը: Բայց հուզական կապը բնավ չի ենթադրում ամենաթողություն: Գրքի հեղինակները պնդում են, որ հաջողության հասած մարդիկ ծնողների հետ ունեցել են ամուր հուզական կապ ու փոխըմբռնում, շրջապատված են եղել հոգատարությամբ:  

Պարզ, գրավիչ արձակ, որն ուղեկցվում է նկարազարդումներով։ Այստեղ ներկայացված մտքերը կարելի է կիրառել բոլոր հարաբերություններում։ Գիրքը կօգնի հանդարտվել, ապրումակցել այլ մարդկանց և կառուցողական քննարկում ծավալել մեր մտահոգությունների և առաջարկվող լուծումների շուրջ:  

Այս գիրք-ուղեցույցում կգտնեք ռազմավարություններ, որոնք կօգնեն սահմանել ձեր և ձեր երեխայի  կարգապահության մեթոդները, երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու ուղիներ՝ անկախ ծայրահեղ վարքագծից, խորհուրդներ՝ ինչպես «նավարկել փոթորկի պահին»՝ ձեր երեխայի հետ հարաբերություններ կառուցելու համար, 20 կարգապահական սխալ, որ թույլ են տալիս նույնիսկ ամենաբանիմաց ծնողները, ինչպես կենտրոնանալ զգայական-ռացիոնալ դաստիարակության սկզբունքների և կարգապահության մեթոդների վրա։  

«Երազ» մատենաշարը հրատարակվում է «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսի» հետ։ Թարգմանիչը Վարդուհի Մկրտչյանն է, խմբագիրը՝ Տաթևիկ Նալբանդյանը։  

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա «Երազ» այգու մեծ սրահում մայիսի 21-ին, 13:00։ Մանկավարժների և հոգեբանների հետ փորձելու ենք հասկանալ՝ որքանով է «Կարգապահություն՝ առանց դրամայի» գիրքն օգտակար նաև հայ երեխաների համար։ Այդ օրը ձեռնարկը կվաճառվի հատուկ զեղչով, կլինեն անակնկալներ և հյուրասիրություն։ Մուտքն ազատ է։

Տարածել