Ինչո՞ւ են մարդիկ ֆլիրտ անում

May 4, 2016

Հետաքրքիր մի օրինաչափություն կա, երբ մենք ֆլիրտ ենք անում կարծես վատ չենք զգում, բայց այդ դեպքում ինչո՞ւ է մեզ հունից հանում զուգընկերոջ ֆլիրտը:
Այս հարցը կարելի է դիտարկել գիտական տեսնկյունից: Բոլորն են սիրախաղի մեջ մտնում ՝ անկախ տարիքից ու սեռից, և ըստ մասնագետների` բնավ էլ մտադրություն չունեն այն խորացնելու: Սիրախաղ անելը դեռ չի նշանակում հետաքրքրված կամ սիրահարված լինել: Հիմնական այսպես կոչված՝ «բանալին»  դիմացինին հետաքրքիր, ժամանակավոր շփման մեջ ներգրավելն է անգամ  ֆիզիկական ու էմոցիոնալ հետարքրության բացակյության դեպքում:

Որոշ հոգեբաններ կարծում են, որ ֆլիրտը մարդու ինքնագովազդն է, երբ  վերջինս ուզում է հասկանալ դիմացինի արձագանքը:

Սիրախաղը նաև լավ տարբերակ է ճշտելու  արդեն կայացած հարաբերությունների փուլն ու միմյանց նկատմամբ պահպանած որոշակի զգացումները (հայացքի կայծը, դիմախաղը, էմոցիոնալ, հաճելի լարումը և այլն):


Ինչու՞ են մարդիկ գարնանը սիրահարվում





Հոգեբանները առանձնացրել են սիրախաղի մի քանի տեսակներ, որոնք լավ ազդեցություն են թողնում մարդկանց վրա՝

  • Հաճոյախոսությունները

  • Հայացքների փոխանակումը

  • Ֆլիրտային ֆիզիկական շփումը

  • Ժեստերը (մատներով, աչքով անելը )

  • Խոսակցության մեջ ներգարվելը:


Մի քանի հետաքրքիր փաստեր սիրախաղի  վերաբերյալ. Ավստրալիացի հոգեբանները  կարծում են, որ ֆլիրտ անելու հեռավորությունը պետք է լինի 30սմ: Սա այն տարածությունն է, երբ գտնվում եք դիմացինի այսպես կոչված  «ինտիմ տարածքում» և միևնույն ժամանակ չեք խախտում անձնական տարածը:
Որքան կանացի ու նրբագեղ է հագնված կինը, այնքան մեծ է նրա հետ սիրախաղ անելու հավանականությունը: Ընդ որում այս տեսակ սիրախաղը տղամարդկանց կողմից բնավ պլանավորվածների շարքից չէ:
5 վայրկյանից ավելի նայելն արդեն  վկայում է ձեր հետաքրքրվածության մասին:

Այնպես որ, եթե խաղը սկսվել է պահպանեք 5 վայրկյանանոց չարաճճի հայացքը: Ըստ «Pew Research Centre»-ի մարդկանց ավելի քան 40%-ը էլեկտրոնային նամակների կամ սոցիալական ցանցերի միջոցով պարբերաբար ֆլիրտ են անում:
Ի վերջո մասնագետները փաստում են մի կարևոր, հոգեբանական ձեռքբերում՝ ֆլիրտը բարձրացնում է անձի ինքնագնահատականը: Այնպես, որ կարելի է համատեղել հաճելին օգտակարի հետ և սիրախաղ անել` թեկուզ կարճատև: