[Անհավանական] Հնդկաստանում մահացած գուրուի հետևորդները դատարանով որոշել են սառեցնել նրա մարմինը

July 8, 2017

Հնդկաստանում Բարձրագույն դատարանը թույլատրել է 2014-ին սրտի կաթվածից մահացած գուրու Շրի Աշութոշ Մահարաջի հետևորդներին չհուղարկավորել նրան և մարմինը պահել սառցարանում
Դատարան էր դիմել և հնդկական ավանդույթներով հուղարկավորություն էր պահանջում Դալիփ Կումար Ջհան, որը ներկայանում է որպես գուրույի որդի: Եվ նրա գլխավոր փաստարկն այն է, որ բժիշկները հաստատել են հոր մահը: Նրա փաստաբանը նշում է, որ այդպես էլ իրենց համար պարզ չէ, թե ինչու՞ դատարանը որոշեց մերժել իրենց հայցը, և բավարարել գուրույի հետևորդների պահանջը:
[caption id="" align="alignnone" width="976"]Indian followers of dead guru Ashutosh Maharaj sit in front of posters of him at his ashram on 14 December, 2014 2014 թվական։ Գուրուի հետևորդներն են․ նրանք կարծում են, որ գուրուն ոչ թե մահացել է, այլ մեդիտացիա է անում[/caption]
Ավելի վաղ Բարձրագույն դատարանից ցածր ատյանը որոշում էր կայացրել հնդկական ավանդույթներով դիակիզման օգտին: Այս որոշումը, փաստորեն, չեղարկվեց: Երբ գուրույի մահվան առաջին օրերին փորձել էին դիակիզում կատարել, նրա հետևորդները խանգարել էին այդ արարողությանը: Այժմ դատարանի որոշմամբ բժիշկները պարբերաբար պետք է հետազոտեն սառնարանում պահվող գուրույին:
Շրի Աշութոշ Մահարաջը կենդանության օրոք հիմնել էր Աստվածային լույսի զարթոնքի առաքելություն կոչվող աղանդը և 1983-ից գործունեություն էր ծավալում Հնդկաստանի Փունջաբ նահանգի Ջալանդհար բնակավայրում` տարածելով ինքնակառավարումը զարգացնելու և համաշխարհային խաղաղությանը վերաբերող գաղափարներ: Տարիների ընթացքում նա միլիոնավոր հետևորդներ էր հավաքել և աշխարհի տարբեր անկյուններում` ԱՄՆ-ից մինչև Հարավային Աֆրիկա և Ավստրալիայից մինչև Մերձավոր Արևելք: Նա կարողություն է կուտակել, որը 120 միլիոն դոլար է գնահատվում:
[caption id="" align="alignnone" width="976"]Punjabi police officials at a check post near the ashram of Ashutosh Maharaj at Nurmahal, some 30km from Jalandhar on December 4, 2014. Հնդկաստանի ոստիկաններն են․ դատական նիստից հետո դուրս են եկել դատարանից[/caption]
Փունջաբում գտնվող 400.000 քառ./մ տարածքով և խիստ հսկվող առանձնատունը, որտեղ նա ապրում էր, նրա ֆինանսական կարողության միայն մեկ վկայությունն է: Որդին հոր հետևորդներին մեղադրում է` նրանք ուզում են գուրույի դին սառցարանում պահել, որպեսզի կարողանան վերահսկել և վատնել նրա կարողությունը:

BBC