5 սննդամթերք, որոնք կօգնեն հաղթահարել դեպրեսիան

September 5, 2016

Ամերիկյան հետազոտողները վաղուց բացահայտել են այն կապը, որն առկա է սննդամթերքի և հոգեկան խանգարումների միջև: Համաձայն այդ ուսումնասիրությունների գոյություն ունեն բազմաթիվ մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս հատուկ դիետաների միջոցով հաղթահարել մի շարք հոգեբանական խանգարումներ, այդ թվում նաև դեպրեսիան: Գոյություն ունեն սննդամթերքներ, որոնք հանդիսանում են հակադեպրեսանտ: Դրանք գերազանցապես այն սննդամթերքներն են, որոնք պարունակում են սերոտոնին` կանանց մոտ, և դոպամին` տղամարդկանց մոտ, այսպես կոչված երջանկության հորմոնը: Սննդամթերքները, որոնք պարունակում են D վիտամին,  շատ օգտակար են մեր օրգանիզմի համար, բարձրացնում են տրամադրությունը, դրական լիցքեր տալիս, հաղորդում են ուժ և էներգիա:
Նման հակադեպրեսանտ սննդամթերքների շարքում կարելի է առանձնացնել.

Շոկոլադ


Բանան
Պանիր
Ձկնեղեն և ծովային մթերքներ
Վարսակի ալյուր /հերկուլես