Ավելի քան 200 հազար մարդ Ֆրանսիայում բողոքում է դիզվառելիքի թանկացման դեմ

November 19, 2018

Դեղին ժիլետների ակցիային Ֆրանսիայի ամբողջ տարածքում մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ: Երկրում մենաշատ օգտագործվող դիզելային վառելիքը 24 տոկոս թանկացել է : Ցուցարարները պահանջում են վերանայել սակագները:
«Բոլորի պես ես էլ եմ հոգնել այս ամենից: Ամեն ինչ թանկանում է, իսկ թոշակը միայն իջնում է: Ես և ամուսինս այս տարի կորցրել ենք 427 եվրո, աշխատավարձը միայն պակասում է»,-ասում է կին ցուցարարը։
Կառավարությունը վառելիքի հարկը բարձրացրել է էկոլոգիապես մաքուր էներգիայի օգտագործումը խթանելու համար: Ցուցարարները պնդում են՝ իրական պատճառն այն է, որ կառավարությունը իջեցրել է խոշոր բիզնեսի հարկերը և փորձում է վառելիքի հարկով ծածկել տարբերությունը:
Մի քանի քաղաքներում ոստիկանության հետ բախումներ են եղել: Փակված ճանապարհները սթրեսի են ենթարկել մի կնոջ, որն իր երեխային հիվանդանոց էր տանում: Նա զայրույթից վրաերթի է ենթարկել ցուցարարներին, զոհվել է մի կին:
«Արդեն ունենք մեկ զոհ, 47 վիրավոր, 3-ի վիճակը ծանր է: Ոստիկանությունը ձերբակալել է 24 ցուցարարի»,- ասում է ՆԳՆ ներկայացուցիչը։
ձերբակալված ցուցարարների թիվը ավելի ուշ հասել է 282-ի: Փարիզում ամբողջությամբ շրջափակվել են կառավարական շենքերը, Ելիսեյան պալատը: Իշխանությունը կոչ է անում հարգել օրենքը:
«Ցուցարարներին կոչ ենք անում աչալուրջ լինել, մարդկանց թույլ տալ անցնել ճանապարհներով, տեղաշարժի իրավունքը չի կարող սահմանափակվել»,-ասում է ՆԳ նախարարը։
Ֆրանսիայի վարչապետը խոստացել է լուծել հարցը, օգնել կարիքավոր վարորդներին, բայց բենզինի գները չի վերանայելու:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում