[Freedom House] Պոպուլիստներ և բռնապետներ. գլոբալ ժողովրդավարության սպառնալիք

February 2, 2017

Քաղաքական իրավունքների, քաղաքացիական ազատությունների ոլորտում ազատության անկում է գրանցվել «Ազատ» երկրի գնահատական ստացած երկրներում, այդ թվում` Բրազիլիայում, Չեխիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Սերբիայում, Հվ. Աֆրիկայում, Հվ. Կորեայում, Իսպանիայում, Թունիսում և Միացյալ նահանգներում:
195 երկրներից 87-ը (45%) գնահատվել են «Ազատ», 59-ը՝ (30%) մասամբ «Ազատ», 49-ը՝ (25%) ոչ «Ազատ»:
ՎԱՏԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԸ
Ոչ Ազատ 49 երկրներից հետևյալ 11-ն ամենավատ ցուցանիշներն են գրանցել քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում.
ԱՎՏՈՐԻՏԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՄԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ
Միջին Արևելքի հակամարտություններն ու քաղաքական հեղաշրջումները հաճախ շեղում են ուշադրությունն ավտորիտար երկրներում իրավիճակի վատթարացումից: Հաճախ ավտորիտար երկրները փորձում են ձևափոխել աշխարհը՝ համապատասխանեցնելով այն իրենց սեփական պատկերին: Չինաստանում կոմունիստական կուսակցության ռեժիմը, նախագահ Սի Ցզինպինի գլխավորությամբ, խստացրեց վերահսկողությունը նոր օրենքներ ընդունելով և կիբերանվտանգության, օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպությունների և կրոնական հարցերի վերաբերյալ նոր կանոնակարգեր հաստատելով: Միկրոբլոգերների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբանների, ակտիվիստների ու հավատացյալների հանդեպ կիրառված դաժան դատավճիռները ծանր հարված էր նրանց համար, ովքեր ձգտում էին բարելավել պայմաններն իրենց երկրում:

ՀԱԿԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ


Վերջին զարգացումները կենտրոնական Եվրոպայում ցույց են տալիս, որ 1980-90թթ. միապետությունից ժողովրդավարության անցած ամենաուշագրավ օրինակները էապես ու ամբողջովին կփոխվեն ընտրված պոպուլիստ ղեկավաների շնորհիվ: Մեկ տարուց մի փոքր ավել ղեկավարելով՝ Լեհաստանի աջ թևի «Օրենք և Իրավունք կուսակցությունն» արդեն մի քանի հարված հասցրել է երկրի ժողովրդավար ինստիտուտներին: Դիտորդների կարծիքով  «Օրենք և Իրավունք կուսակցության» գործողությունները  2010-ին Հունգարիայի իշխող «Ֆիդես» կուսակցության գործողությունների արագացված ու սեղմ տարբերակն էր: Երկու կառավարություններն էլ զրոյացրեցին ազատական արժեքները երկրում, հարձակման ենթարկեցին բազմակարծության ինստիտուտները, իսկ տնտեսական իշխանությունը փորձում են ծառայեցնել կողմնակալ նպատակների: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ներդրած համակարգը առաջինն էր, որ համակցում էր ընտրված քաղաքական ղեկավարների գրավիչ մոդելը ավտորիտար հակումների հետ: հաջորդ նմանատիպ «ոչ ազատական ժողովրդավարությունը» նշմարվում է Կենտրոնական Եվրոպայում և Բալկաններում, մասնավորապես՝ Սլովակիայում, Չեխիայում և Սերբիայում:

ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՈՒ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ԿԱՊԸ


Վերջին տասնամյակների ընթացքում ավտորիտար ուժերն ազատ կոալիցիաներ են ստեղծել Միացյալ նահանգներին ու նրա ժողովրդավար դաշնակիցներին հակազդելու համար: Նրանք իրենց ջանքերը կենտրոնացրել էին Միացյալ Ազգերի կազմակերպության և այլ միջազգային կառույցների վրա ժողովրդավարության ու մարդու իրավունքների չափանիշների վրա ազդելու համար: Միաժամանակ պոպուլիստ քաղաքական գործիչները Հոլանդիայում, Բրիտանիայում, Իտալիայում և Ավստրիայում պարբերաբար հանդիպում են ռուս քաղաքական գործիչների հետ, քննադատում Ռուսաստանի հանդեպ ԵՄ պատժամիջոցներն ու իրենց քվեներով աջակցում են Ռուսաստանին Եվրախորհրդարանում:
Սոցհարցումները վկայում են, որ եվրոպացիները Ռուսաստանը դիտարկում են որպես վտանգավոր երկիր, բայց միաժամանակ նրանցից շատերը կասկածի տակ են դնում հիմնարար արժեքները, որոնք համաեվրոպական գաղափարի հիմքն են հանդիսանում: Եվրոպացին հակված է կասկածի տակ դնել միասնական Եվրոպայի տնտեսական եկամուտները, սոցիալական նպաստներն ու ժողովրդավար համերաշխությունն ընդհանրապես: Ամենայն հավանականությամբ նրանք այլևս չեն աջակցի արտաքին քաղաքական կուրսը, որը պահանջում է օգնել մյուսներին ընդհանուր բարեկեցության համար: Վերոնշյալ պատճառների հիման վրա ժողովրդավար պետությունների քաղաքացիների համար գուցե ավտորիտար պետությունների օրենքներն ապացույց են, որ ազգային պետությունները կարող են և պետք է դիմակայեն միջազգային պարտավորություններին սեփական շահերը պաշտպանելու համար:
Պատմությունը ցույց է տալիս, որ սա հանգեցնում է կործանման. երբ համամարդկային արժեքները և միջազգային իրավունքը մերժված են, գլոբալ հարցերը լուծվում են ուժով: Երկրենրը, որոնք այսօր համակրանքով են նայում օտարերկրյա բռնապետներին, վաղը նույն այդ բռնապետերի կողմից ստրկացած են զգալու իրենց: Ավելին՝ նրանք պարզապես կարող են ոտնահարվել գերտերությունների անօրեն մրցակցության մեջ:

ԼՔՎԱԾ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ


Փխրուն ժողովրդավար պետությունների քաղաքացիները զգուշավոր են: Հոնկոնգի, Թունիսի, Ուկրաինայի պես երկրներում մարդիկ հասկանում են, որ իրենց ազատության փրկությունը կախված է միջազգային ժողովրդավար համերաշխությունից: Ցուցարարները, ակտիվիստներն ու փախստականներն ապավինում են միջազգային օգնությանն ու խոստումներին, որոնց աջակցում են ժողովրդավար կառավարությունները: Հարց է առաջանում, արդյոք Միացյալ նահանգներն ու Եվրոպան կանտեսեն իերնց երկարաժամկետ շահերը և կշեղվեն իրենց՝ համաշխարհային լիդերների պարտականություններից: Եթե դա տեղի ունենա, ապա կանխատեսելի է, որ  Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու նմանատիպ երկրները կգրավեն նրանց տեղը:

ԻՇԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՈՒՄ


2016-ին ժողովրդավար պետությունները ծածկած ազգայնական ու պոպուլիստական ալիքի հիմնական զոհը դե ֆակտո դարձավ երկկուսակցական համակարգը, որը երկար ժամանակ ապահովել է կայուն կառավարություն և ուժեղ ընդդիմություն ազատ աշխարհի մեծ մասում: Տարվա մեծ մասն Իսպանիան մնաց առանց ամբողջությամբ գործող կառավարության, քանի որ երկու նոր կուսակցությունների հիմնական եկամուտը մերժում էին պահպանողական ու ձախակողմյան երկու կուսակցությունները , չորսից որևէ մեկըչկարողացավ կոալիցիա կազմել:
Բրիտանիայում իշխող պահպանողական կուսակցությունը արդյունավետ օգտագործեց դիրքերն ու դուրս մղեց պայքարից Բրեքզիթի արդյունքում գոյացած Մեծ Բրիտանիայի Անկախության Կուսակցությանը, և ավելի պոպուլիստ ու ազգայնական ուղղություն վերցրեց Թերեզա Մեյի օրոք:
Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցությանը, կանցլեր Մերկելի ղեկավարությամբ, մարտահրավեր նետեց պոպուլիստական Այլընտրանք կուսակցությունը, որը վերջին դաշնային ընտրություններում հաջողություններ գրանցեց:
Նույնիսկ Միացյալ նահանգներում, երկկուսակցական համակարգի ծննդավայրում, Դոնալդ Թրամփն ու Բերնարդ Սանդերսը ներքին լուրջ տարաձայնություններ առաջացրեցին նախագահական հիմնական պայքարում:

ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ


Իրական ժողովրդավարական համակարգում տարբեր գործոններ կան, որոնք ապահովում և ամրապնդում են ժամանակի հետ թուլացող համակարգի ազատությունն ու ճկունությունը. Դրանց շարքում են ազատ մամուլը, անկախ դատական համակարգ, փոքրամասնությունների իրավական պաշտպանություն և ուժեղ ընդդիմություն:
Հանրաքվեները ներկայացնում են ժողովրդավարության վերադարձն իր նախնական, կմախքային վիճակին՝ մեծամասնության սկզբունքին: 2016-ին Կոլումբիայում, Բոլիվիայում և Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեների արդյունքները եվս մեկ անգամ ապացուցում են, որ գլոբալ ժողովրդավարությունը վտանգված է:

Հեղ.` Գայանե Ղազարյան


Նկարազարդումը` Մանա Նեյեսթանի