Կրթությունն ապագայում. Ինչպիսին է ժամանակակից աշխարհի կրթական համակարգը

May 10, 2017

Նոր տեխնոլոգիանների մուտքը մեր կյանք փոխեց ամեն ինչ. փոփոխության ենթարկվեց նաև կրթական համակարգը: Ինքնակրթվելու հնարավորությունները հիմա շատ են, սակայն անհրաժեշտ է դրանք տարբերակել ու ճիշտ օգտագործել:

Լրացուցիչ կրթության էֆֆեկտիվ մեթոդները


Բազմամասնագիտացում


Ժամանակակից կրթական համակարգը նոր տեխնոլոգիաններով հնարավորթյուն է տալիս ունենալ համալիր պատկերացում և մասնագիտանալ տարբեր ոլորտներում: Սակայն անհրաժետ է ոչ թե մակերեսորեն վերաբերվել լրացուցիչ կրթությանն, այլ փորձել իմացածը կիրառելի դարձնել աշխատանքում, կյանքում, այլապես ձեր կրթությունն անիմաստ կդառնա:

Crossover. ուսումնական տարածք


Մոռացեք գրասեղանները, փակ տարածքներն ու ծանր մթնոլորտը: Նոր տեխնոլոգիանները թույլ են տալիս կրթությունը ստանալ որտեղ ուզում եք և ինչպես ուզում եք: Չոր սեղան-աթոռը փոխարինեք փափում բազկաթոռով, ճնշող մթնոլորտը՝ բաց տարածքով: Կարևորը ստեղծեք այնպիսի վիճակ, որը կնպաստի նյութի արագ յուրացմանը:

Մուլտիֆորմատային խմբեր


Հաշվի առնելով բազմատարիքային այցելությունները՝ կրթական նյութերը ստեղծվում են բազմասպեկտոր, որը թույլ է տալիս տարբեր տարիքային խմբերին արագ յուրացնել մատուցվող նյութը:

Ոչ էֆեկտիվ մեթոդները


Edutainment՝ ժամանցային


Մասնագետները պնդում են, որ խաղարկային, ժամանցային ֆորմատը կրթութական համակարգի ոչ էֆեկտիվ ձևերից է: Այն չի կենտրոնացնում ուշադրությունը, չի սովորեցնում նպատակային դառնալ, հակառակը՝ նպաստում է լինել անպարտաճանաչ ու անպատասխանատու: Ժամանցային-խաղարկային ֆորմատն ավելի շատ կոմերցիոն է:

Գնահատման սուբյեկտիվությունը


Վիրտուալ կրթական համակարգը մի վատ կողմ էլ ունի. մատուցվող նյութի ընկալումը սուբյեկտիվ է, չկա իրական շփում, որի ընթացքում պարզ է դառնում շատ հարցերի պատասխանը: Սուբյեկտիվ է նաև գիտելիքի գնահատում:  
Ինքնակրթվելու հնարավորությունները շատ են, սակայն անհրաժեշտ է դրանք տարբերակել ու ճիշտ օգտվել: Ու հիշել, ժամանակակից կրթություն ստանալու համար կարևոր է լեզուների իմացություն, անգամ՝ ծրագրավորման: