«Որոգայթ». Էսթետիկացված գանգստերական միֆ

November 28, 2015

Գանգստերական պատմությունները կինեմատոգրաֆի առաջին իսկ էջերից ստեղծել են իրենց հատուկ կանոններն ու կառուցվածքը, որոնք բնորոշ են այդ ժանրին։ Կպչուն կլիշեները, որոնք ծնել է Հոլիվուդը դեռ 20-ականներին, օգտագործվում են մինչև այսօր։ Իտալական մաֆիան, «չոր օրենքը», Չիկագոյի «լպստած» գանգստերները, որոնք կոստյումի կարը կարևորում էին զենքից ոչ պակաս, ձևավորել են հատուկ կինոլեզու, որով ցանկանում են խոսել գրեթե բոլոր երկրների ռեժիսորները, որոնց հետաքրքիր է քրեական աշխարհը։
«Որոգայթը», իհարկե, հայկական ամենադիտված հեռուստասերիալն է, որտեղ, ինչպես ցանկացած քրեական ֆիլմում, շատ կարևոր են կոլորիտային, խարիզմատիկ և ուժեղ կերպարները։ Ռեժիսոր Ռոման Մուշեղյանը փորձել է խաղարկել այս կարևոր պոստուլատը և մաքսիմալ կերպով էսթետիկացնել կադրը։ Այդ պատասխանատու գործը իր ուսերին է վերցրել հայկական մասսայական կինոյի լավագույն օպերատորներից մեկը՝ Սուրեն Թադևոսյանը։
Ֆիլմի առաջին տեսարաններից մեկը հորդառատ անձրևի տակ էսթետիկացված թաղումն է. սև անձրևանոցներ, խնամված կանայք, թանկ կոստյումներով քրեական «գործիչներ»։ Իհարկե, հնացած հնարք է, որը համաշխարհային կինեմատոգրաֆում կիրառվել է տասնյակ տարիներ առաջ։
«Սիրո գործակից». Շտամպ և գրոտեսկ





Մեծ լսարանի համար նախատեսված հայկական կինոյում դեռ չենք օգտագործում «fuck» բառի հայերեն տարբերակը կամ ուրիշ հայհոյանքներ, որոնք ավելի շուտ կէժանացնեն երկխոսությունը` միջավայրի շունչը փոխանցելու փոխարեն։ Դա կարող են անել Գայ Ռիչին և Քվենթին Տարանտինոն, բայց ոչ Մուշեղյանը: