Ամենամոտիվացնող արտահայտությունը՝ բաղկացած 3 բառից

November 3, 2016

Ամերիկացի  ձեռներեց և գրող Գարի Վայներչուկը, որը Wine library  գինիների սուպերմարկետի համասեփականատերն ու կառավարիչն է, միաժամանակ նաև Wine library TV վիդեոբլոգի վարողը, ներկայացրել է մի արտահայտություն, որն արժե կրկնել ամեն առավոտ: Լավագույն  մոտիվացնող արտահայտությունը բաղկացած է 3 բառից՝ «Դու հավերժ չես»:
Ես չեմ փորձում Ձեզ վախեցնել, այլ փորձում եմ խոսել ըստ էության: Երջանիկ լինելու համար մենք ունենք ընդամենը մեկ կյանք:Եվս մեկ հնարավորություն էլ չենք ունենալու: Չսիրած աշխատանքով զբաղվելու պատճառով դժգոհելու և նվնվալու փոխարեն  սկսեք գործել: Աշխարհում շատ կան ուրիշների  երջանկությամբ մտահոգված մարդիկ, չնայած չէր խանգարի, որ նրանք  մտահոգվեին հենց իրենց երջանկությամբ:
Երջանիկ մարդը գիտակցում է, որ կարևոր չէ, թե ինչքան  գումար է աշխատում, այլ այն, թե ինչպես է  այն  վաստակում:
Երբ ես  20 տարեկան էի շատ ժամանակ էի անցկացնում 90-անց մարդկանց շրջապատում: Կարևոր չէ, թե ես որտեղ ու ինչպես էի նրանց հանդիպում՝ ճանապարհորդելով, թե գինեգործական արտադրությունում աշխատելով: Ես խնդրում էի նրանց պատմել ինձ իրենց կյանքի մասին:



Կյանքից վերցված 20 տհաճ փաստ, որ ոչ ոք չի ցանկանում ընդունել





Բոլորը իրենց պատմությունը սկսում էին «ափսոս, որ» արտահայտությամբ: Ոմանք ափսոսում էին, որ երիտասարդ ժամանակ ջանասիրաբար չեն աշխատել, մյուսներին էլ հուսահատեցնում էր, որ հարազատ ու սիրելի մարդկանց հետ քիչ ժամանակ են անցկացրել: Շատերն էլ զղջում էին, որ չեն զբաղվել  այն աշխատանքով, ինչով իրականում ցանկացել են, այլ ենթարկվել են ծնողների կամքին: Նրանք ափսոսում էին, ափսոսում էին ու էլի ափսոսում էին: Այդ ծերունիների հետ շփվելիս  ես եկա այս եզրակացությանը.
Ձեր կյանքը փոխելու և գործելու համար չկա ավելի լավ ժամանակ, քան  հիմա:

Եթե դուք 20 տարեկան եք, ապա  գործելու ճիշտ ժամանակն է: Հիմա  ամենահարմար ժամանակը չէ, ամբողջ ուժով աշխատելու  և աշխատած  գումարով, օրինակ, շատ շքեղ ու աչքի ընկնող  մեքենա գնելու համար: Հասկացեք դուք ունեք մոտավորապես 5 տարի ձեր  երազած ապագա կյանքը կառուցելու համար:  Ճանապարհորդեք Ձեր ընկերների հետ, բացահայտեք ձեզ համար այս աշխարհը, հիմնեք ռոք խումբ, որտեղ կարող եք ամբողջությամբ ռեալիզացնել Ձեր տաղանդը: Ճիշտ ժամանակն է  սեփական կյանքը դարձնել այնպիսին , ինչպիսին կուզենայիք  տեսնել: Եթե նույնիսկ դուք 40, 50  կամ նույնիսկ 60-ն անց եք, միևնույն է դուք ունեք բավականին շատ ժամանակ, որպեսզի դառնաք երջանիկ մարդ:  Ցանկության դեպքում  հնարավոր է հաղթահարել ցանկացած խնդիր: Թոշակի անցնելու փոխարեն կարելի է կենտրոնացնել ուժերը այն բանի վրա, ինչն   իսկապես շատ եք ուզում:
Երբևէ  մենք բոլորս մահանալու ենք:

Անկախ նրանից, թե քանի տարեկան ենք , անհրաժեշտ է ճիշտ օգտագործել ունեցած ժամանակը՝ երջանիկ լինելու համար: Մեր երազած կյանքը կառուցելու համար մեր առաջ բաց է անսահման հնարավորություն:
Եթե իմ խոսքերը ստիպեն գոնե մեկ մարդու վերանայել իր ապրելակերպն ու մոտեցումները, ուրեմն ես հենց այնպես չեմ գրել այս հոդվածը, որովհետև այս ամենի համար մեզ տրված է ընդամենը մեկ կյանք:
Ամեն առավոտ «դու  հավերժ չես» արտահայտությունը պետք է ստիպի Ձեզ  արթնանալ ու անել հենց այն ամենն ինչ իսկապես ուզում եք, ինչը Ձեզ կդարձնի երջանիկ: Ձեզ տրված է ընդամենը 1 կյանք, մեկ հնարավորություն: Ոչինչ չի թունավորում կյանքն այնպես, ինչպես  ափսոսանքը: Հենց այդ պատճառով դադարեք փնտրել արդարացումներ և սկսեք  քայլել դեպի երջանկություն: