Ի՞նչը ձեր երեխային կդարձնի հանճար

June 8, 2017

Ինչո՞ւ են երկու լեզու իմացող երեխաները դառնում ավելի խելացի


Այն երեխաները, որոնց հետ վաղ տարիքում խոսում ենք երկու տարբեր լեզուներով, մեծանալով նրանք ունենում են ճանաչողական և իմացական ավելի մեծ առավելություն մյուս երեխաների նկատմամբ:
Մանկական զրույցները, ինչքան էլ բնորոշ են երեխաներին, լեզու չեն համարվում:

Երկու լեզու իմացող երեխաները ավելի լավ են լուծում խնդիրները: Այն պատճառով չէ, որ փոքր երեխաները ունեն քիչ խնդիրներ:Նրանց այդ հմտությունը կօգնում է ավելի արագ զարգանալ: Արդյունքը կերևա ապագայում, երբ երեխաները դառնան ավելի հասուն:

Որտեղի՞ց մենք սա գիտենք


Բազմաթիվ հետազոտությունների արդյուքները ցույց են տվել, որ մի քանի լեզու իմացող մարդիկ ուղեղի երկու կիսագնդերի միջև ունեն հաղորդակցման լավ զարգացած համակարգ:
Վաշինգտոնի համալսարանի գիտնականները փորձ են արել մինչև 11 ամսական երեխաների շրջանում: Հետազոտությանը մասնակցել է 16 երեխա: Նրանցից 8-ը մեծանում են այն ընտանիքներում, որտեղ խոսում են միայն անգլերեն լեզվով: Մնացածը` այն ընտանիքներում, որտեղ միմյանց հետ շփվում են և՛ անգլերեն, և՛ իսպաներեն:
Պարզվեց, որ երկլեզու միջավայրում մեծացող երեխաները ակտիվ արձագանքում են իսպաներեն և անգլերեն լեզուներին, իսկ այն երեխաները, որոնք իրենց առօրյայում լսում են միայն անգլերեն լեզու, իսպաներեն լեզուն հասկանում են` որպես ֆոնային աղմուկ:
Սա նշանակում է, որ մինչև երեխան սկսում է արտաբերել բառեր և խոսել, նա խոսքը իր ականջով ճանաչելու ու տարբերելու հնարավորություն ունի:

Ավելի կարևոր է այն, որ երկլեզու միջավայրում մեծացող երեխաները, արձագանքելով իսպաներեն և անգլերեն խոսքին, ցույց են տվել անսովոր նյարդային ռեակցիաներ:Գիտնականները նրանց ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է վերլուծական հմտությունների և որոշումների կայացման համար, գրանցել են ակտիվ աշխատանք: Միայն մեկ լեզվին սովոր երեխաների ուղեղի այդ հատվածումհետազոտության ժամանակ ոչ մի փոփոխության չի նկատվել:

Ի՞նչ է սա նշանակում


Երբ երեխան լսում է միանագամից երկու լեզու, նա սովորում է տարբերել մեկը մյուսից: Սա էլ հենց այն ճանաչողական խնդիրն է, որն իր մեջ ներառում է ուղեղի այդ հատվածի աշխատանքը:
Երեխան ուղեղի այդ հատվածն օգտագործում է շատ ակտիվ, իսկ այդտեղ տեղի ունեցող աշխատանքը զարգացնում է վերլուծական մտածողությունն ու որոշում կայացնելու ունակությունը:
Հետևաբար երկլեզու միջավայրի երեխաները ոչ միայն միանգամից սերտում են երկու լեզու, այլ նաև արագ զարգացնում են շրջական միջավայրը ճանաչելու ու ճանաչողական այլ հմտություններ:

Այսպիսով, այն երեխաները, որոնք մանկուց սովորում են երկու լեզու, ստանում են հսկայան առավելություն. նրանք կապ են ստեղծում ուղեղի այն հատվածների միջև, որոնք անհրաժեշտ են ճկուն մտածողության և խնդիրներ լուծելու համար: