ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գեորգի Գոսպոդինով՝ Բուլղարական ժամանակակից գրական

Գեորգի Գոսպոդինով՝ Բուլղարական ժամանակակից գրականության նոր դեմքը (տեսանյութ)

newmag-y-n

Նոբելյան մրցանակի հավակնորդ ու ժամանակակից ամենահայտնի բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովը ստացել է Բուլղարիայի հնարավոր բոլոր գրական մրցանակները։ Խորհրդային միության փլուզումից հետո Գոսպոդինովը մեկն է բուլղարացի այն հեղինակներից, որոնց ստեղծագործություննե

Գեորգի Գոսպոդինովը բուլղարական գրականությունը դուրս բերեց արևմտյան երկրների շուկա։ Հիմա նրա վեպերը մասնակցում են եվրոպական ամենահեղինակավոր գրական մրցանակաբաշխություններին. «Ես դեմ եմ գրողների հիերարխիային, ըստ որի՝ նախ պետք է լինեմ բուլղարացի գրող, հետո բալկանյան գրող, հետո արևելաեվրոպացի գրող, հետո Եվրոպացի գրող, դրանից հետո եթե բախտս բերի, կդառնամ ուղղակի գրող Գեորգի Գոսպոդինով։ Ստերեոտիպերը դուր չեն գալիս ինձ։ Իհարկե, ես ծնունդով բուլղարացի եմ, բայց ես պատմում եմ մարդկային պատմությունները»։

Գեորգի Գոսպոդինովը գրող է, բանաստեղծ, գրականագետ և գրաքննադատ։ Նա ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը։ 1993 թվականից գրական խմբագիր է Լիտերատուրեն վեստնիկ թերթում։ Օքսֆորդի «Օրիենտ էքսպրես» գրական ամսագրի բուլղարական բաժնի խմբագիրն է։ Բուլղարիայի ԳԱ դոկտորանտ է։ Գրական ասպարեզում հայտնի է դարձել 1992-ին, երբ լույս է տեսել նրա բանաստեղծությունների 1-ին ժողովածուն. «Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել տատս, որը Մարկեսի պես էր պատմում պատմությունները։ Իհարկե, նա երբեք Մարկես չէր կարդացել։ Բայց այն մեթոդը, որով տատս էր պատմում, կախարդական ռեալիզմն էր»:

2000 թվականին լույս տեսավ Գոսպոդինովի 1-ին արձակ ստեղծագործությունը։ Սա խորհրդային միության փլուզումից հետո բուլղարական առաջին վեպն էր, որ թարգմանվեց 22 լեզվով։ Ընթերցողներին միանգամից գրավեց Գոսպոդինովի արտասովոր ոճը։ Նա պատմությունները պատմում է ոչ գծային եղանակով. «Իմ պապերի և տատերի պատմած պատմությունները շատ միջանցքներ ունեին։ Ինչ-որ բանի մասին պատմելիս մեկ էլ կարող էին կանգ առնել ու պատմել մեկ այլ բանի մասին, հետո վերադառնալ առաջին պատմությանը, բայց սա մի միջոց էր, որով Շահրեզադեն պատմում էր 1000 ու մի գիշերների ընթացքում։ Այնպես որ, այդ մոտեցումը հին կառուցվածք է։ Ոչ գծային պատմություն պատմելու մյուս պատճառն այն է, որ մեր մտքում անցյալը հոսում է մեկ ուղղությամբ»։

                                                    

2001 թվականին լույս տեսավ Գեորգի Գոսպոդինովի «Եվ այլ պատմություններ» պատմվածքների ժողովածուն, որը թարգմանվեց գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն։ Հետագայում այս ժողովածուի պատմվածքներից մեկի՝ «Կույր Վայշայի» հիման վրա հեղինակավոր ռեժիսոր Թեոդոր Ուշեւը նկարահանեց համանուն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը։ մի աչքով անցյալը, մյուսով ապագան տեսնող աղջկա պատմությունը 2017 թվականին մասնակցեց «Օսկարի»։

2011-ին լույս տեսավ Գոսպոդինովի 2-րդ վեպը՝ «Տրտմության ֆիզիկան», որը բուլղարիայում կայծակնային արագությամբ դարձավ բեսթսելլեր։ Գոսպոդինովն արդեն լրատվամիջոցների ամենապահանջված ու ցանկալի հյուրն էր։ Նա այնքան ճանաչված դարձավ, որ իր ընթերցողների ու լրագրողների հետապնդումներից խուսափելու համար սկսեց ճամփորդել՝ Բեռլին, Նյու Յորք, Սոֆիա։ 

Կարդացեք նաև

Տարածել