Ո՞վ է Հայաստան այցելած Վրաստանի նոր ղեկավարը

September 12, 2018

Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն 36 տարեկան է, իշխող «Վրացական երազանքը» նրան առաջադրել է վարչապետի պաշտոնում այս տարվա հունիսին: Բախտաձեն այդ ժամանակ երկրի ֆինանսների նախարարն էր:
2013-ից 2017 թվականներին Բախտաձեն ղեկավարում էր վրացական երկաթուղիները, չնայած երիտասարդ տարիքին, կառավարչական բարձր պաշտոններ է զբաղեցրել մասնավոր սեկտորում՝ ղեկավարելով էներգետիկ և արդյունաբերական ոլորտներում աշխատող ընկերություններ:
Բախտաձեն ավարտել է INSEAD բիզնես դպրոցը, որը մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում, մագիստրոսական կրթություն է ստացել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում: Նա գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունի, որը ստացել է Թբիլիսիի պոլիտեխնիկական համալսարանում՝ պաշտպանելով թեզ էլեկտամեխանիկական ինժեներիայի ոլորտում:
Բախտաձեի քաղաքական կշիռը բարձրացավ, երբ, լինելով վրացական երկաթուղիների ղեկավարը, նա հաջողությամբ զարգացրեց այն՝ դարձնելով կենսունակ ենթակառուցվածք, որպեսզի այն դառնա չինական Նոր մետաքսի ճանապարհի նախագծի մի մասը:    



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։