«Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը հաղթել է non-fiction անվանակարգում (տեսանյութ)

January 8, 2020

Goodreads-ի ամենամյա մրցանակաբաշխության տարվա գիրքը` Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» բեսթսելլերն է: Մեկ տարի գլխավորելով New York Times-ի ամենառեյտինգային գրքերի 10-ամյակը, Amazon-ի ամենավաճառված գրքերի շորթլիսթը, Ռեյչլի գիրքը հաղթեց Goodreads-ի ոչ գեղարվեստական գրքերի անվանակարգում` հավաքելով 31.000-ից ավելի ձայն՝ դառնալով 2019-ի գլխավոր նոն-ֆիքշընը:
«Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը գրախանութներում հայտնվեց այս տարվա գարնանը: «Աղջիկ ջան, ուշքի արի»-ից հետո ամբողջ աշխարհի կանայք սկսեցին կարդալ Ռեյչլի նոր՝ երկրորդ բեսթսելլերը:
Ամերիկացի հեղինակի երկու գրքերն էլ հայերեն թարգմանել ու հրատարակել է «Newmag» հրատարակչությունը: Գրախանութներում հայտնվելուց հետո, ամբողջ տպաքանակի ուղիղ կեսն արդեն սպառվել էր:
Սառը ցնցուղի պես սթափեցնող և արդարանալու հակումներից ազատող՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» բեսթսելլերն անկասկած տարվա գլխավոր գրքային հիթն է: Ռեյչլը դեռ չի ասել, երբ կլինի հաջորդ մոտիվացնող բեստսելլերն, բայց «newmag» հրատարակչությունը մշտապես կապի մեջ է Ռեյչլի հետ, որպեսզի իր ընթերցողներին առաջինը ներկայացնի հայտնի բլոգերի նոր հիթերը:




Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում