Քննարկում և խաղարկություն. քաղաքը կարդում է «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը

March 20, 2019

Հանդիպումն ուներ նախապատմություն։ Գրքի շնորհանդեսից հետո, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն Ինստագրամի իր էջում գրառում էր կատարել, որ մեծ հատաքրքրություն առաջացրած գիրքը կնվիրի լավագույն մեկնաբանություն կատարողին։ Սակայն մեկնաբանություններն այնքան շատ էին, որ Արեւիկը որոշեց բոլոր կանանց հավաքել մի վայրում եւ կազմակերպել նաեւ քննարկում հենց գրքում արծարծված թեմաների վերաբերյալ։
Հանդիպմանը եկել էին տարբեր մասնագիտությունների եւ տարիքի կանայք։ Նաեւ տեղի ունեցավ խաղարկություն, որի ընթացքում որոշ մասնակիցներ  ստացան «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը։
[gallery ids="56174,56176,56177"]



Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում