Ինչի՞ մասին պետք է լռել, եթե նույնիսկ հարցնում են

July 11, 2017

Անսպասելի մտահոգություն ու խորհուրդներ, անպետք ճշմարտություն…  Չգիտես՝ ինչու, մեզ թվում է, որ մարդկանց կյանքից   մենք ավելի լավ ենք գլուխ հանում,  քան իրենք,  նաև կարծում ենք, որ ճշմարտությունն ու քննադատությունը  կօգնեն  նրանց  նոր բարձունքների հասնել:  


  • Մենք անկեղծորեն հավատում ենք, որ մարդկանց հետաքրքրում է մեր սեփական փորձը, կարծիքն ու ապրումները: Իրականում՝ ոչ, յուրաքանչյուրն ունի սեփական  փորձն ու   ճշմարտությունը: Հետևաբար, եթե դուք չեք ցանկանում դառնալ այն մարդը,  որից բոլորը կխուսափեն, ապա ներկայացնում ենք մի քանի  իրավիճակներ, երբ պետք է լռել, կամ զուսպ լինել:


 

  • Երբեք մոր մոտ երեխաների արարքները մի՛ քննարկեք,  եթե նույնիսկ Ձեզանից խորհուրդ կամ կարծիք են հարցնում: Կարծիք հայտնելուց հնարավորինս եղեք կոռեկտ,   ասելով մորը, որ հասկանում եք՝ հեշտ չէ  և աջակցում եք նրան: Ամեն բառն ու արտահայտությունն այն մասին, որ  երեխան ինչ-որ սխալ արարք է թույլ տվել, մայրը լսում  ու մտածում է, որ ինքը  պարզապես վատ մայր է, որ  հանդուրժում է այդ ամենը:  Երեխային մեղադրելով,  մեղադրում են մորը:  Ի պատասխան դուք կենթարկվեք կրկնակի պաշտպանության կամ հարձակման:


 

  • Երբեք իրավաբանի, բժշկի , լրագրողի, գրողի կամ հոգեբանի հանդիպելիս մի՛ պատմեք, թե որքան  վատ եք կամ  ձեզ մոտ ինչ-որ բան այնպես չէ: Այս մարդիկ անգիր գիտեն, թե հետո ինչ է սպասվում իրենց, այդ պատճառով հաճախ չեն ասում, թե ինչ են մասնագիտությամբ: Որտեղ էլ որ նրանց հանդիպեն՝ Հռոմի Սուրբ Պետրոս եկեղեցում  կամ ընկերներից մեկի մկրտությանը,  մարդիկ նրանցից միշտ խորհուրդ են  հարցնում կամ իրենց կենսագրությունը պատմում, մտածելով, որ նրանց փորձի համար պետք կգա: Հավատացե՛ք, իրավաբանի, բժշկի , լրագրողի կամ հոգեբանի պահոցում ավելի շատ պատմություններ կան, քան ձեր ողջ կյանքում: Իսկ գրողն ընդհանրապես կարող է պատմություններ հորինել: Պրոֆեսիոնալ խորրհրդի կամ օգնության համար պետք է վճարել, չէ՞ որ դուք ինքներդ անվճար ծառայություն չեք մատուցի, հետևաբար ինչո՞ւ եք կարծում, որ նրանք պարտավոր են:


 

  • Անցյալի մանրամասներով մի՛ կիսվեք ձեր ներկայիս ընկերոջ հետ,  ավելին՝ մի՛ համեմատեք: Այո, մեզ հետաքրքիր է յուրաքանչյուրիս անցյալը, թե ինչպես են այն ներկայացնում, թե տվյալ մարդն անցյալում ինչպես է իրեն դրսևորել, հիմա ինչպե՞ս կվարվի: Մի բան է, որ պատմեք, որ եղել են հարաբերություններ, տևել են այսքան, չեն դասավորվել այսինչ պատճառով, այլ բան՝ երկար բարակ պամություններ, թե ինչպես եք ձեզ զգացել այդ ժամանակ, որտեղ եք եղել, ինչ եք արել, ինչ նվերներ եք ստացել , ինչ ահավոր կին է նրա մայրը կամ դուք գերազանց սեքս եք ունեցել երկուսով:


 

  • Ձեր ֆոտոներով, սիրված ֆիլմերով ու երաժշտությամբ  կրիչը միշտ ձեզ մոտ պահեք: Եթե նույնիսկ խնդրում են արձակուրդից նկարներ ցույց տալ, մտածեք, արժե՞ 10-15 լուսանկարի համար ցուցադրել ձեր բոլոր՝ 3444 կադրերը: Հնարավոր է մարդկանց հետաքրքրեն ձեր զբաղմունքը, ճաշակը կամ թուլությունները, բայց արժե՞ արդյոք լուսանկարները բացեք ու մանրամասն, 4 ժամ ներկայացնեք, թե նոր եք վերադարձել Իսպանիայից, որ դա ձեր  առագաստանավն է, այս մեկը ձեր մեքենան է, այստեղ դուք ուտում եք, այնտեղ՝ քնում և այլն:


 

  • Քննադատաբար կարծիք  մի՛ արտահայտեք,  եթե նույնիսկ այն շատ օբյեկտիվ է և իսկապես հետաքրքրում է:  Բոլորս էլ,  նոր բան սկսելով վախենում ենք և համոզված չենք, ինչ արդյունք կունենանք: Քննադատությունը պետք է զարգացնի մարդուն, այլ ոչ թե  սպանի նրա մեջ ինքնուրույն որևէ բան փորձելու ցանկությունը: Մարդը հոգեբանորեն  վատ բան լսելուց հետո ընդունակ չէ լավը լսել: Եթե վատից եք սկսում, լավն ասելու կարիք չկա, այն չի ընկալվում: Սկզբում գովաբանեք մարդուն, որ նրա մոտ ստացվել է, թողեք մի քանի րոպե անցնի, հետո նոր ասեք, որ իր մոտ վատ է ստացվել այդինչ բանը: Մի՛ պատասխանեք հարցերի, որոնք ձեզ ընդհանրապես չեն տրվում, լռե՛ք պատահաբար իմացած գաղտնիքի մասին: Յուրաքանչյուր մարդ հարկ եղած դեպքում կարող է ստանալ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան: Մարդուն տալով ավելի շատ ինֆորմացիա, ինչին նա  պատրաստ չէ, դուք նրան ստիպում եք ինչ-որ բան անել, և քանի որ մարդը պատրաստ չէ գործողությունների, նա կամ «կփակվի», կամ ամբողջ պատասխանատվությունը կգցի ձեզ վրա, դուք պատրա՞ստ եք դրան:


 

  • Հնագույն իմաստուններն ասում էին. «Լռությունը ոսկի է»,  և ճիշտ էին: Դա ամենևին  չի նշանակում, որ այժմ դուք պետք է կտրեք  ձեր ձայնը և լռեք: Սակավախոսներն ու   դատարկախոսները  երկու ծայրահեղություններ են, որոնք բարդացնում են շփումը: Ձեր զրուցակցի  դեմքի արտահայտությունից կհասկանաք, թե ինչպես է վերաբերվում ձեր պատմածին՝ ժպտո՞ւմ է, հետաքրքրությամբ նայո՞ ւմ է Ձեր աչքերին,  և խրախուսում հարցերո՞վ, թե  հակառակ՝  հորանջում, նայում  կողքերը կամ ժամացույցին: Նա րոպե առաջ ուզում է փախչել:  Աշխատեք այնպես անել, որ մարդիկ չձանձրանան:


LIZA