Gone Too Soon. 5 ֆուտբոլիստ, որոնց գնդակից բաժանեց մահը

March 5, 2018

«Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորեին մահացած գտան հյուրանոցի համարում, մարտի 4-ին: «Մանուշակները» մեկնել էին Ուդինե, որպեսզի անցկացնեին Իտալիայի առաջնության հերթական տուրի հանդիպումը: 31-ամյա պաշտպանը մահացել է քնած ժամանակ: Նախնական տվյալով, ֆուտբոլիստը մահացել է սրտի բնական կանգի պատճառով: Հյուրանոցի համարում Աստորեի հետ եղել են կինն ու 2 տարեկան դուստրը:



Ժունիոր Մալանդա (մահացել է 20 տարեկանում)
Բելգիացի ֆուտբոլիստի խաղից կարելի էր ենթադրել, որ նա ապագայի փայլող աստղերի մեկն է լինելու: Գերմանական «Վոլֆսբուրգի» հենակետային կիսապաշտպանը զոհվեց ավտովթարից, 2015-ի հունվարի 10-ին: Մեքենան վարելիս է եղել 20-ամյա ֆուտբոլիստը: Կորցրել է հավասարակշռությունն ու բարձր արագությամբ ընթանալիս բախվել է ծառին: Մալանդան տեղում մահացել է, 2 ուղեւորները ծանր վիճակով հայտնվել են հիվանդանոցում:
Անտոնիո Պուերտա (մահացել է 22 տարեկանում)
Պուերտան խաղացել է «Սեւիլյայում», Իսպանիայի մինչեւ 21 եւ 23 տարեկանների հավաքականում: Պաշտպանը մահացել է 2007-ի օգոստոսի 28-ին: «Սևիլյա»-«Խետաֆե» (4-1) խաղի ժամանակ, անդալուսյան ակումբի ֆուտբոլիստի ինքնագիտակցությունը վատացել է, նա կուլ է տվել լեզուն: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց սրտի կանգի պատճառով 22-ամյա ֆուտբոլիստին փրկել չի հաջողվել:
Պիերմարիո Մորոսինի (մահացել է 25 տարեկանում)
Իտալացի պաշտպանը մահացել է 2012 թվականի ապրիլի 14-ին, «Պեսկարա»-«Լիվորնո» խաղի 31-րդ րոպեին: 25-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառը սրտի կաթվածն էր:

 
Դանիել Ժարկե (մահացել է 26 տարեկանում)
Իսպանացի պաշտպանը խաղացել է «Էսպանյոլում»: Մահվանից մեկ ամիս առաջ նրան էին հանձել «Էսպանոյլի» ավագի թեւկապը: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2009-ի օգոստոսի 8-ին, Իտալիայի Coverciano մարզաբազայում, որտեղ թիմը ուսումնամարզական հավաք էր անցկացնում: Մահվան պատճառը սրտի կաթվածն էր:
Կարդացեք նաև.



Էրնան Գավիրիա (մահացել է 31 տարեկանում)
Կոլումբական «Դեպորտիվո Կալիի» ֆուտբոլիստը մահացել է 2002-ի հոկտեմբերի 24-ին: Կիսապաշտպանն իր խաղընկերների հետ մարզվելիս է եղել, երբ կայծակը հարվածել է: Օրն արևոտ էր` հարմար մարզումների համար, սակայն Գավիրիայի խաղընկերները միջադեպից հետո նշել են, որ մարզումից առաջ թեթև անձրև է տեղացել: 4 րոպեում  կայծակը հարվածել է մոտ 30 անգամ: