ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» գ

Տեղի ունեցավ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

newmag-y-n

Ամերիկացների սիրելի վեպն ու 20-րդ դարի գլուխգործոց համարվող «Քամուց քշվածները»՝ արդեն հայերեն՝ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ու ընթերցվող գիրքը, ամենառոմանտիկ սիրային դրաման, ամենաէպիկ պատմավեպն ու բեսթսելլերը: Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույ

Գրական մեծ արժեք համարվող «Քամուց քշվածները» վեպի առաջին հատորը շուտով կհայտնվի գրախանութներում: Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով, իրենք ևս զարմացել են, երբ պարզել են, որ այս մոնումենտալ գործը երբևէ հայերեն չի թարգմանվել, մինչդեռ այս փուլում գրական նման գործերի հրատարակությունը շատ կարևոր է.« Պատերազմից հետո կան որդեկորույս մայրեր, քույրեր, հարսներ, որոնց պետք է տալ գրականություն, որը ցույց կտա ապրելու բանաձևը: Այս գրքում նաև ամերիկյան ոգին է, ապրել անկախ նրանից, թե որքան դժվար է, կառչել հողից, իր հողի համար պայքարելու մասին է գործը: Չէ որ Սքարլեթը ամեն ինչի պատրաստ էր հանուն պապենական հողը պահելու»:

«Քամուց  քշվածները» հեղինակը սկսել է գրել 26 տարեկանում՝ սկսելով վերջին գլուխներից: Գրքի հեղինակը հանրահայտ Սքարլեթի կերպարը ստեղծել է՝ ոգեշնչվելով իր տատից: Նախնական տարբերակով գիրքը կոչվում էր «Վաղը կլինի այլ օր»: Բայց վերջին րոպեին գրքի վերնագիրը դառնում է «Քամուց քշվածները»: Հայերեն տարբերակի վերիֆիկանտ Տաթևիկ Բաղդասարյանը հիշում է գրքի թևավոր մտքերը. «Այդ մասին ես կմտածեմ վաղը… այս գիրքը կարևոր է աղջիկների համար: Գլխավոր հերոսուհու կերպարը ու մյուս հերոսները 15-ից 17 տարեկան պատանիներին շատ բան կարող են սովորեցնել»:

 

Մինչև վերջին րոպեն, Մարգարետը հրատարակչից պահանջում էր վերադարձնել այն՝ քանի որ կիսատ է ու թերի: Բայց հրատարակիչն այն տպում է: 1936 թվականի ամռանը գիրքը հայտնվում է գրախանութներում ու չնայած այն թանկ էր՝ երեք դոլար, մինչև դեկտեմբեր վաճառվում է մեկ միլիոն օրինակ: Թարգմանիչ Անուշ Սեդրակյանը անկեղծանում է՝ եթե ինքը չթարգմաներ, հաստատ կվիրավորվեր. «Կնոջ բնավաորության բացահայտման հոգեբանական ներկայացման հաջողված փորձ է: Մարգարետ Միտչելը Սքարլեթին որոշել էր բացասական հերոս ներկայացնել: Դրական Մելանին էր: Մելանին կդառնա հարավի ներկայացուցիչը, կուլտային կերպարը: Բայց տհաճ անակնկալի եկավ, երբ պարզեց, որ բոլորը սիրում են Սքարլեթին»:

Մարգարետ Միտչելն իր միակ գրքով աշխարհին պարգևեեց Սքարլեթ  Օ՛Հարայի և Ռեդ Բաթլերի՝ համաշխարհային գրականության մեջ ամենատպավորիչ զույգի պատմությունը: Նա իր կերտած հերոսուհի պես գեղեցիկ էր, ինքնատիպ ու լեգենդար: Նա հովանավորում էր հածանավերի կառուցումը, գաղտնի հոգում սևամորթ ուսանողների ուսման ծախսերը՝ նկատում է գրքի խմբագիր Աննա Բախշյանը. «Նշանային վեպ է: Իր բոլոր առանձահատկություններով, հենց միայն նրանով, որ սա հեղինակի միակ վեպն է»:

 

Դավաճանություն, բուռն կրքեր, սեր: պատերազմ: Սա գիրք է՝ ազատության, սիրո, երազանքին հասնելու մասին: Գիրքը հաճախ կոչում են ամերիկյան «Պատերազմ և խաղաղություն»: Սքարլեթն ամենահակասական գրական հերոսներից է՝ ընդգծում է Անուշ Սեդրակյանը. « Սքարլեթն անում է այն ամենը, ինչ մեր հասարակության համար դժվար է, իսկ այն ժամանակվա հարավի համար: Կինը բիզնեսը, հակաբարոյական քայլ անելը: Սքարլեթն ասում է, ես այլևս երբեք սոված չեմ մնալու»:  

Էպիկական էր ոչ միայն վեպը, այլ նաև՝ վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը: Միտչելի հերոսուհուն կերպարանավորելու համար ծախսվեց վեց միլիոն դոլար, հայտարարվեց համաամերիկյան քասթինգ, որին մասնակցեց 1400 դերասանուհի: Ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ Սելզնիկն ու գրքի հեղինակը՝ Մարգարետ Միտչելը, ընտրեցին Վիվիեն Լիին: Դերասանուհին չէր կարողանում խոսել հարավի բարբառով, բայց հենց նա հաստատվեց այդ դերում: 1939 թվականի դեկտեմբերին եղավ պրեմիերան, բայց ոչ թե Հոլիվուդում, այլ Ատլանտայում, որպեսզի գրքի հեղինակը նույնպես մասնակցի:

Կարդացեք նաև

Ներկայացված 13 օսկարից Քամուց քշվածները շահեց տասը, այդ թվում՝ կնոջ գլխավոր դերի համար: Առաջին անգամ Օսկար ստացավ նաև սևամորթ դերասան: Գրքի վերֆիկանտ Տաթևիկ Բաղդասարյանը համոզվել է՝ ինչու է հերոսուհին սիրված բոլոր ժամանակներում. «Ամեն մի կնոջ մեջ կա այդ կայծը, բոլորս ենք հին զգեստը վերափոխել: Մեր մեջ էլ կան, 90-ականներին շատ կանայք էին տունը պահում, քանի որ ամբողջ տնտեսությունը քարշ տալ, իր ընտանիքին պահելու համար, սոված չլինելու համար»:

Մարգարետ Միտչելը մահացավ 48 տարեկանում, ավտովթարից՝ հինգ օր կոմայի մեջ մնալուց հետո: Կտակում նա ամուսնուն խնդրել էր այրել «Քամուց քշվածների» ձեռագրերը: Ամուսինն այդպես էլ արել էր՝ թողնելով ընդամենը մի քանի էջ, որպես ապացույց, որ իր կինը՝ Մարգարետ Միտչելը, գրել է 20-րդ դարի գլխավոր վեպը: Newmag-ը ներկայացնում է գրքի առաջին հատորի առաջին հայերեն թարգմանությունը:

Տարածել