ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Համաշխարհային բեսթսելլեր «Քամուց քշվածները» գրքի

Համաշխարհային բեսթսելլեր «Քամուց քշվածները» գրքի 2-րդ հատորն արդեն պատրաստ է (թրեյլեր)

newmag-y-n

Մի ամբողջ դարաշրջանի վեպ, որից էլ սկիզբ է առնում ամերիկյան գրականությունը։ Մարգարետ Միտչելի վեպը ճանաչվել է 20-րդ դարի ամենահայտնի գիրքը, իսկ «Քամուց քշվածների» հիման վրա նկարահանված ֆիլմը դիտել է մոլորակի ամեն երկրորդ բնակիչը։ Գեղարվեստական այս հանճարեղ

Հայերեն հրատարակումից օրեր անց «Քամուց  քշվածները» գրքի առաջին հատորը միանգամից սպառվեց: Այս բարձրարժեք գրական գործն արդիական ու սիրված է բոլոր ժամանակներում և երկրներում: Նույնիսկ այսօր այն համարվում է ամերիկյան գրականության ամենահայտնի բեսթսելլերներից մեկը: Անցյալ դարում գրված գործի կարևոր ուղերձները երբեք ժամանակավրեպ չեն: Էպիկական սագա, որ արժանացավ Պուլիցերյան մրցանակի։ Իսկ վեպի հիման վրա նկարահանված վեպն առաջադրվել է 13 Օսկարի՝ ստանալով 10 Օսկար:

Գրքի 2-րդ հատորում Մարգարետ Միտչելը հիանալի ցույց է տալիս գլխավոր հերոսուհու՝ հարուստ կալվածատիրոջ քմահաճ դստեր հասունացումը: Այստեղ ևս հիմնական կրքերը ծավալվում են Սքարլեթ Օ’Հարայի շուրջ: Գրողը շատ ագրեսիվ էր, երբ մարդիկ փորձում էին նրան համեմատել Սքարլեթի հետ։ Նա կարծում էր, որ իր վեպի գլխավոր հերոսը զուրկ է սոցիալական պատասխանատվությունից, ինչը երբեք չէր կարող հասկանալ:

Ամենառոմանտիկ պատմությունը տեղի է ունենում ԱՄՆ-ի հարավային նահանգներում 1860-ականներին՝ Քաղաքացիական պատերազմի ժամանակ և դրանից հետո: Վեպի հաջողությունը քննադատները համարում են պատմական իրադարձությունների ճշգրիտ նկարագիրը: Միտչելը, ձգտելով ճշգրիտ արտացոլել Քաղաքացիական պատերազմի պատմական իրադարձությունները, ուշադիր ուսումնասիրել է 19-րդ դարի տեղական մամուլը և պատմաբանների աշխատությունները։

Մարգարետ Միտչելն այս գիրքը գրել է ձանձրույթից: Գրողն այն ժամանակ 25 տարեկան էր, և լրագրող էր աշխատում Ատլանտայի Sunday ամսագրում: Մինչև վեպը, գրել է պատմվածքներ: Վնասված կոճի պատճառով գրողը պետք է տանը մնար։ Հոգեկան ճնշվածությունից դրդված՝ որոշում է գրել: Գրողը մի ամբողջ տասնամյակ աշխատել է այս գրքի վրա, բայց շատ քչերը գիտեին դրա մասին։ Նա փորձեց զգուշորեն թաքցնել այն: Ավելին, նա չէր էլ ցանկանում հրատարակել այն: Հրատարակչին գիրքը շատ է դուր գալիս ու անմիջապես հանձնարարում է սրբագրել։

Միտչելը սկզբում գլխավոր հերոսին անվանել է ոչ թե Սքարլեթ, այլ Պենսի։ Այլ էր նաև վեպի վերնագիրը՝ «Վաղը նոր օր է լինելու »: Ենթադրվում է, որ «Քամուց քշված» վերնագիրը Միտչելը վերցրել է Էռնեստ Դոուսոնի բանաստեղծությունից: Մարգարետ Միտչելը խոստովանել է, որ չգիտի գլխավոր հերոսների հետագա ճակատագիրը, ուստի որոշել է թողնել ընթերցողին՝ ապագայում գլխավոր հերոսները միասին կլինե՞ն, թե՞ ոչ։ 

Գիրքը հայերեն թարգմանել է Անուշ Սեդրակյանը։ «Քամուց քշվածները» վեպի 2-րդ հատորի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 29-ին է, ժամը 10։15-ին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով։ 

Կարդացեք նաև

 

Տարածել