Հայկական նոր ֆիլմ. «Բարի լույս» դրամա` մութ ու ցուրտ տարիների մասին

July 7, 2016

Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆն աշխատում է «կոմերցիոն կոմեդիա-Եղեռնի մասին ֆիլմ-Արցախի պատերազմ» իրար հաջորդող ստանդարտիզացված մեխանիզմով. եթե մեր կատակերգությունները մեծ հաշվով մեկանգամյա օգտագործման պլաստիկ ափսեներ են, իսկ Ցեղասպանության թեման, ցավոք, շահագործված և վաղուց հոգնեցրած, ապա հին և բարի, սակայն միևնույն ժամանակ մութ ու ցուրտ 90-ականները տեղական կինեմատոգրաֆի ամենանոստալգիկ և արդարացված թեմաներից են։

Աննա Արևշատյանի «Բարի լույսը» ֆլեշբեքային 90-ականների և այսօրվա Հայաստանի սոցիալական խոստովանություն-օրագիր է, մեկ մարդու հուշատետր, որն իր կենցաղային խնդիրներով, ընտանեկան դրամայով և էմոցիոնալ ֆոնով ստեղծում է ուժեղ ու վարակիչ մթնոլորտ։