Հարրի Տրումեն. Ատոմային ռումբ կիրառած նախագահը

November 28, 2016

ԱՄՆ 33-րդ նախագահՀարի Տրումենը (1945-1953) ատոմային ռումբ կիրառած նախագահն է: Հենց նրա հրամանով են ռմբակոծվել Հիրոսիման և Նագասակին:

Նրա նախագահությունն աչքի ընկավ Սառը պատերազմի մեկնարկով: Տրումենից սկսեց միջուկային մրցավազքը, ձևավորվեցին  արևմտյան ու խորհրդային բլոկները: Ծնվեց ՆԱՏՕ-ն ու սկսվեց մրցակցություն, որն ավարտվեց միայն 1991 թվականին:
Տրումենը մասնակցել է Առաջին աշխարհամարտին, եղել է հրետանավոր: Նախքան քաղաքականությամբ զբաղվելը փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվելու անհաջող փորձեր է կատարել:
Նա եղել է Ֆրանկլին Ռուզվելտի փոխնախագահը, բայց նախագահի հետ գրեթե չէր շփվում: Նրան նշանակել էին Սենատում Սպիտակ տան հարցերով զբաղվելու համար:
1950 թվականին Տրումենի դեմ մահափորձ է եղել: Զոհվել է նրա թիկնապահներից մեկը: