Լայնեզր գլխարկ. Էքստրավագանտից մինչև պրակտիկ

March 18, 2015

Վերջին սեզոնների նորաձևությունը փաստում է՝ լայնեզր գլխարկները պրակտիկ 21-րդ դարում կարո՞ղ են լինել ժամանակակից մարդու համար անհրաժեշտ աքսեսուար: Դասական լայնեզր գլխարկների ձմեռային ու ամառային տարբերակները նորաձևության բոլոր շերտերում են՝ բարձր նորաձևության ցուցադրություններից մինչև մասսայական ապրանքանիշների խանութները: Լայնեզր հաղթարշավի առաջատարը մի քանի սեզոն Ֆարել Վիլյամսն էր: Նա կարծես վերջնականապես հաստատեց լայնեզր գլխարկների սուպերթրենդայնությունը: Ի դեպ, Ֆարելը ստեղծեց նաև oversize լայնեզր գլխարկ. այս շատ յուրօրինակ թրենդն այսօր շարունակում են նորաձևության որոշ տներ: