5 նոր գաղափար, որ առաջարկում է Սփյուռքի նախարարը

May 21, 2018

1. Սփյուռքի նոր նախարարի առաջին և միանգամից սկանդալային դարձած գաղափարը երկպալատ խորհրդարանն է: Մխիթար Հայրապետյանն առաջարկում է քննարկել օրենսդիրում սփյուռքի ներկայացվածության հարցը: Եվ ամենակարևորը` քննարկել, թե ովքեր են սփյուռքը ներկայացնելու: 



2. Սփյուռքի նախարարությունը նոր կայք կունենա: Հինը փակվելու է: Նորը բոլորովին այլ տեսքով և բովանդակությամբ կլինի: 


3.Մասիսի ու Սիսի ֆոնին ճախրող արագիլը կընդհատի թռիչքը` փոխվելու է սփյուռքի նախարարության տարբերանշանը: Նոր տեսքի մասին ոչ մի մանրամասն առայժմ հայտնի չէ: 


 

4. Նոր նախարարն «Արի տունն» ամենակարևոր ծրագրերից մեկն է համարում: Այն կշարունակվի, բայց նորարարությամբ: Մխիթար Հայրապետյանը խոստանում է ռեբրենդինգ անել` պահպանելով առաքելությունը:



 




Կարդացեք նաև.







5.Սփյուռքի նախարարի սոցցանցային ակտիվությունը զարմանալի չէ` հաշվի առնելով ընդհանրապես պաշտոնյաների ակտիվությունը: Բայց երիտասարդ նախարարի ցանցային նորույթը աշխատանքային օրվա ամբողջ ընթացքի ամփոփումն է: Նա գրում է իր բոլոր հանդիպումների մասին, պատմում սպասվող քննարկումների դետալները: Ահա դրանցից մեկը: 


 





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։