JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Դանիել Սվարովսկի.մեծն նմանակո՞ղ, համարձակ խաբեբա՞,

Դանիել Սվարովսկի.մեծն նմանակո՞ղ, համարձակ խաբեբա՞, թե՞ հանճարեղ ինժեներ

Արհեստական ադամանդների ստեղծումը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից.կամ անվանել խաբեբայություն և թանկարժեք քարերի կեղծում, կամ էլ համարել նմանակման արվեստ, որը թույլ է տալիս տնտեսել զարդերի հարցում: Երկու պնդումներն էլ հավասարապես ճիշտ են: Այդ իսկ պատճառով Դանիել Սվարովսկիին անվանում էին և՛ խորամանկ խաբեբա, և՛ պատրանքների վարպետ, և՛ ոսկերչական հեղինակություն: Մի փաստ անվիճելի է.ինչպես էլ անվանեն Դանիել Սվարովսկին կարողացավ իր ընկերությունը վերածել բյուրեղապակիների աշխարհի գլխավոր արտադրողը:

Իհարկե, Դանիել Սվարովսկին պատմության մեջ առաջին մարդը չէր, ում գլխում ծնվել է թանկարժեք քարերը կեղծելու գաղափարը: Հին ժամանակներից այն շահավետ բիզնես էր: XVIII դարում պատենդների արտադրման վրա վաստակող հայտնի խաբեբաներից էր Ժորժ Ֆրեդերիկ Ստրասը: Հետագայում նրա պատվին  արհեստական ադամանդները կոչվեցին ստրազներ, իսկ այդ ժամանակ նա համարվում էր ավանտյուրիստ: Դանիել Սվարովսկին առաջինն էր, ում հաջողվեց պատենդը վերածել նորաձև թրենդի:
Միակ պատճառը, ըստ որի Սվարովսկուն չի կարելի խաբեբա համարել այն է, որ նա երբեք չի թաքցրել պատենդ ստեղծելու փաստը և մարդկանց մոլորության մեջ չէր գցում: Արհեստական ադամանդների ստեղծումը նա անվանում էր նմանակում: Սվարովսկին ոչ միայն ստիպեց կանանց կրել արհեստական զարդեր, այլև համոզեց նրանց, որ դա նորաձև է և հեղինակավոր:

Սվարովսկիի հետագա գործունեությունը կանխատեսված էր դեռևս ծնվելու օրից. նա լույս աշխարհ է եկել 1862-ին Հյուսիսային Բոհեմիայում, որը XVIII դարից ի վեր հայտնի էր բոհեմական ապակու արտադրությամբ: Այստեղ հիմնական զբաղմունքը ապակու արհեստանոցներն էին, որից ուներ նաև Դանիելի հայրը. այստեղ պատրաստում էին արհեստական զարդեր մանրածախ առևտրի համար: Այդ աշխատանքը շահութաբեր չէր: Դանիելը չէր պատրաստվում շարունակել հոր գործը.նա երազում էր ջութակահար դառնալու մասին և լրջորեն զբաղվում էր երաժշտությամբ: Շուտով՝ անհասկանալի պատճառներով նա թողնում է իր պարապմունքները և ուղևորվում Փարիզ՝ ինժեներ դառնալու:
Ապագա արտադրության հաջողության համար ճակատագրական եղավ Դանիելի հետաքրքրվածությունը էլեկտրատեխնիկայով և էլեկտրական սարքերի նախագծմամբ: 1883 թվականին նա եղել է Առաջին էլեկտրական ցուցադրությանը Վիեննայում, որտեղ նրա մոտ միտք ծագեց օգտագործել էլեկտրական հոսանքը ապակին հղկելու համար: Նոր գործիքի գյուտի և թեստավորման համար պահանջվեց 10 տարի, և 1892-ին Սվարովսկին ստացավ պատենդ էլեկտրական հղկման մեքենայի միջոցով, որը թույլ էր տալիս արագ և որակյալ մշակել բյուրեղապակի, որի շնորհիվ արհեստական ադամանդների արտադրությունը դարձավ շատ տարածված:

Սվարովսկին չվերադարձավ Բոհեմիա. ապակու արտադրության մրցակցությունը այնտեղ շատ մեծ էր, և նա բնակություն հաստատեց Ավստրիայի Վատենս գյուղում: Գնելով կիսաքանդ շինություն՝ Դանիելը այդտեղ բացեց իր գործարանը, որտեղ պիտի ստեղծվեին բյուրեղապակյա արտադրանքներ: Ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ փոքրիկ գյուղակը տարիներ անց պիտի դառնար բյուրեղապակյա կայսրություն և զբոսաշրջության կենտրոն:
Արտադրությունը արագ էր զարգանում: 1900-ին Դանիելը ընդլայնեց տարածքը, ընդունեց ևս 200 աշխատողների և անվանեց իր ընկերությունը «Swarovski».այս անունով այն հայտնի է մինչև օրս: Վարպետի գլխավոր նոու-հաուն նույնիսկ բյուրեղապակու հղկման տեխնոլոգիան չէ, այլ սկզբնական խառնուրդների բաղադրության գաղտնի բանաձևը, որոնք օգտագործվում էին իր արտադրանքների համար: Հենց այդ պատճառով Սվարովսկիի բյուրեղները տարբերվում էին արտասովոր թափանցիկությամբ և փայլով: Այդ բանաձևը մինչև այսօր պահվում է հույժ գաղտնի:

Դանիել Սվարովսկին դարձավ արհեստական զարդերի և արհեստական ադամանդների զանգվածային արտադրության նախահայրը: XX դարասկզբին նորաձև կանայք այլևս ամոթալի չէին համարում «պատենդ» կրելը: Կոկո Շանելն ու Էլզա Սկիապարելին իրենց հավաքածուներում արհեստական զարդեր էին օգտագործում: Կոկո Շանելը պնդում էր. «Նմանակումը կեղծիքի ամենաարդար ձևն է: Զարդերը պիտի շատ լինեն, բայց եթե դրանք իսկական են, ստեղծում են պարծենկոտության և անճաշակության զգացում»:

Այսուհետև բիժուտերիա կրելը (արհեստական զարդերը) դադարեց տգեղ համարվել նույնիսկ թագավորական արարողությունների ժամանակ: Հայտնվեց «էլիտար բիժուտերիա» հասկացությունը, և Սվարովսկին դարձավ դրա գլխավոր արտադրողը: Իսկ Դանիելի ինժեներական տաղանդը  նրան օգնեց վերապրել երկու պատերազմ և չձախողվել: Երբ Առաջին համաշհարհայինի տարիներին ոսկերչական զարդերի պահանջարկը քչացավ, Սվարովսկին պատրաստում էր գործիքներ և հղկող նյութեր կտրող ու փորագրող մեքենաների համար:
Բյուրեղապակյա կայսրության հիմնադիրը մահացել է 1956 թվականին՝ 94 տարեկանում, իսկ նրա գործը շարունակել են երեխաներն ու թոռները: Նրանք թողարկել են գունավոր բյուրեղապակիներ, զարդարանքներ ջահերի համար, բյուրեղապակյա հուշանվերներ և նույնիսկ զբաղվում էին մեքենաների բյուրեղապակյա ձևափոխումներով:

1995-ին բացվել է «Սվարովսկիի բյուրեղապակյա աշխարհը» թանգարան-քարանձավը:

Սկզբնաղբյուրը

Տարածել