13 միֆ առողջ ապրելակերպի մասին

September 8, 2016

Կաթն ամրացնում է ոսկորները


Դեռ մանկուց բոլորս գիտենք, որ կաթը պարունակում է կալցիում, այնպես որ ոսկորները կաթից ավելի ամուր են դառնում: Բայց վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խմած կաթի քանակի ու կոտրված ոսկորների միջև կապ չկա: Ճիշտ հակառակը, տարիքի հետ կաթի քանակը պետք է նվազեցնել:
Օրգանիկ սնունդը չի պարունակում պեստիցիդներ, փոխարենը շատ են սնուցող նյութերը
Գյուղատնտեսները, որոնք աճեցնում են օրգանիկ մթերք, օգտագործում են նաև քիմիական նյութեր: Ինչ վերաբերում է սնուցող նյութերին, վերջին 98 727 ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրգանիկ բանջարեղենն ու միրգը ոչ մի բանով չեն տարբերվում սովորականից: Միակ տարբերությունը հրաշագործ «օրգանիկ» բառն է:
5 վայրկյանի օրենքը չի գործում
Կարծիք կա, որ ընկած իրը հինգ վայրկյանների ընթացքում գետնից վերցնելու դեպքում` չի հավաքում իր վրա փոշի ու կեղտ: Սա հերթական միֆն է: Երկու վայրկյանն էլ բավական է, որ ընկած սնունդը կեղտոտվի:
Շոկոլոդը շատացնում է ուգրիների քանակը
Սա սխալ կարծիք է: Գիտնականները մեկ ամսվա ընթացքում մի խումբ մարդկանց կերակրել են սովորական շոկոլադից տասն անգամ շատ շոկոլադ պարունակող սալիկներով, մյուսներին` կեղծ շոկոլադով: Հետազոտության ավարտին` երկու խմբերին համեմատել են, պարզվել է, որ ոչ շոկոլադը, ոչ ճարպը որևէ կերպ ուգրիների առաջացմանը չեն խթանում:
Խնձորն օգտակար է
Մեզ վստահեցնում են, որ օրը մեկ խնձոր ուտելը կազատի հիվանդություններից: Որոշ բժիշկներ էլ խորհուրդ են տալիս նորածիններին երեք ամսականից հետո խնձորի հյութ տալ: Իհարկե, խնձորը պարունակում է շատ երկաթ ու բջջանյութ, բայց այն բոլոր հիվանդությունների դեղատոմսը չէ: Օգտակար նյութեր կստանաք, բայց ոչ ավելին:
Մեղրը ռաֆինացված շաքարից օգտակար է
Իրականում, մեղրը, որը օգտագործում ենք ավելի լավը չէ, քան շաքարավազը կամ եգիպտացորնեի սիրոպը: Պրոֆեսոր Ալան Լեվինովիցն ասում է, որ մեղրի կենսաբանական արժեքը նույնն է, ինչ ֆրուկտոզայինը կամ եգիպտացորենի սիրոպինը:  Տարբերությունն այն է, որ, սովորաբար, կոնֆետներում ու մյուս քաղցրավենիքներում  պարունակվող շաքարն ավելի շատ է, այդ պատճառով էլ դրանց կալորիականությունն է բարձր:
Մրսածության ժամանակ պաղպաղակը վնաս է
Եթե մրսած եք, բայց պաղպաղակ շատ եք ուզում, կարող եք հանգիստ ուտել: Փաստը, որ կաթնամթերքը սրում է մրսածությունը, չի համապատասխանում իրականությանը: Գիտնականները պարզել են, որ սառը կաթնամթերքը հանգստացնում է կոկորդի ցավը, տալիս է էներգիա, որն էլ օգնում է պայքարել հիվանդության դեմ:
Շաքարը երեխաներին հիպերակտիվ է դարձնում
Ամերիկյան ֆիլմերում հաճախ են ցույց տալիս, որ հոգատար մայրիկները փորձում են երեխաներին շաքար ու քաղցրավենիք չտալ: Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիպերակտիվության ու շաքարի օգտագործման մեջ կապ չկա: Ամենայն հավանականությամբ, այս միֆն առաջացել է 1974 թվականին, երբ բժիշկ Ուլիյամ Կրուկը հայտարարեց, որ շաքարը հիպերակտիվության հիմնական պատճառն է: Հայտարարությունը, սակայն, որևէ գիտական հիմք ու ապացույց չուներ: Հոգական առողջության ազգային ինստիտուտի տվյալներով` ռաֆինացված շաքարը ուշադրության պակասի ախտանիշ ու հիպերակտիվություն է առաջացնում, բայց այս ամենը որևէ գիտական հիմնավորում դեռ չունի:
Գազարը կօգնի տեսնել նույնիսկ մթության մեջ
Գազարը պարունակում է մեծ քանակությամբ Ա վիտամին, որը դրական է  ազդում տեսողության վրա, բայց դա չի նշանակում, որ շատ գազար ուտելը մթության մեջ տեսնել կօգնի: Այս միֆը հայտնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական պրոպագանդայի շնորհիվ: Այդպես կառավարությունն ուզում էր թաքցնել փաստը, որ գոյություն ունի գիշերային հնարավորությամբ ռադարային սարք:
Մարդը չի կարող աճեցնել ուղեղի նոր բջիջներ
Մարդը չի ծնվում ուղեղի բջիջների ամբողջական հավաքածույով: Կան շատ ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են, որ նույնիսկ մեծ տարիքում մեր ուղեղում ստեղծվում են նոր բջիջներ: Այդ գործընթացը կոչվում է նեյրոգենեզ:
Ուտելուց հետո պետք է սպասել մեկ րոպե, հետո նոր լողալ
Տատիկները հաճախ են զգուշացնում, որ ուտելուց անմիջապես հետո լողալ չի կարելի: Սա, իրականում, միֆ է: Այս թեորեմի կողմնակիցներն ասում են, որ արյան մեծ մասն ուղղվում է սնունդը մարսելու համար, իսկ դեպի մկաններ քիչ արյուն է հոսում,  հետևաբար, առաջանում է մկանների ցնցում: Ցնցումը լողի ժամանակ հաճախ հանդիպող երևույթ է, բայց որևէ փաստ չկա, որ այն կարող է առաջանալ նաև ուտելու պատճառով:
Բուռն երեկույթի իրադարձություններն աստիճանաբար կարելի է հիշել
Եթե բուռն գիշերվանից հետո արթնացել եք ու չեք հիշում, թե ինչ է տեղի ունեցել, իզուր ջանք մի թափեք: Ամենայն հավանականությամբ, հիշողությունները սուտ կլինեն: Իրականում, չափից շատ ալկոհոլ օգտագործելուց հետո հիշողության համար պատասխանատու ուղեղի հատվածն անջատվում է:
Շագանակագույն շաքարավազն ավելի օգտակար է
Շաքարավազը շագանակագույն է դառնում հատուկ սիրոպի միջոցով: Սպիտակ շաքարավազը ստացվում է` այդ շագանակագույն սիրոպի զտման հետևանքով: Այո, շագանակագույն շաքարում կան որոշ օգտակար վիտամիններ ու միներալներ, բայց դրանց քանակը բավարար չէ, որպեսզի օրգանիզմը մեծ տարբերություն զգա: Օրգանիզմին մեկ է, ինչ շաքար եք օգտագործում: