«Hermitage». Բույրի և գեղեցկության հոմանիշ

December 30, 2015

 «Hermitage» բացառիկ օծանելիքների սրահը բույրի և որակյալ կոսմետիկ միջոցների հայտնի հասցե է, որտեղ կարող եք գտնել համաշխարհային բրենդների ամենամեծ տեսականին:
Եվս մեկն ու նորաբացը՝ «Hermitage Gallery»-ն, վերջերս յուրօրինակ անակնկալ մատուցեց մշտական գնորդներին և օծանելիքի սիրահարներին: Դեկտեմբերի 11-ին սրահում տեղի ունեցավ փակ միջոցառում` նվիրված աշխարհահռչակ «Lancome», «Giorgio Armani», «YSL», «Biotherm», «Cacharel» բրենդներին: Թրենդային ապրանքատեսակներին նվիրված փակ երեկոյին ներկա էին նաև արտասահմանյան գործընկերները:
«Lancome Absolue» նիշային խնամքի և «Yves Saint Laurent» փրայվ շարքերը, որոնց էքսկլյուզիվ ներկայացուցիչը «Hermitage» խանութների ցանցն է, այսուհետ կարող են դառնալ ցանկացած գեղեցկուհու բյութի թրենդը: Եվ սա միակ նորությունը չէ. նոր բույրեր, խնամքի միջոցներ, ասել է թե՝ հայտնի բրենդների շքերթ՝ մեկ հարկի տակ: