ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag Summer Fest-ին տեղի կունենա իսպանացի ամեն

Newmag Summer Fest-ին տեղի կունենա իսպանացի ամենահայտնի գրող Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» էպիկական վեպի շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ Newmag-ը սկսել է աննախադեպ հրատարակչական նախագիծ. թարգմանվում և հրատարակվում են եվրոպական 6 ժամանակակից վեպեր։ Շվեդական «Ուվե անունով մարդը» և գերմանական «Մարող լույսի ժամանակներում» վեպերն արդեն ներկայա

Վերջին տասնամյակներին իսպանական ոչ մի վեպ չի արժանացել այնքան մրցանակի, որքան Արամբուրուի այս գիրքը: Այն իսպաներեն հրատարակվել է 12 անգամ, վաճառվել ավելի քան մեկ միլիոն օրինակ: Վեպը սիրո ու ատելության, ընկերության ու դավաճանության, հավատի ու հուսահատության մասին է:

63–ամյա գրողը կյանքի կեսն ապրել է Գերմանիայում, որտեղ դասավանդել է իսպաներեն։ Նա իսպաներենի ու գրականության մասնագետ է, սովորել է Սարագոսայի համալսարանում։ Համաշխարհային հռչակ ձեռք է բերել վերջին տարիներին հենց «Հայրենիք» գրքի շնորհիվ, որը նրա 10-րդ ստեղծագործությունն է։  Գրականագետները Ֆերնանդո Արամբուրուին համարում են ժամանակակից իսպանական գրականության ամենաառանցքային դեմքերից։

«Հայրենիք»  պատմում է երկու բասկ ընտանիքի մասին, որոնց ընկերությունը խաթարում է մեկ կրակոց։ Անկախության շարժմանն ուղեկցած ահաբեկչության հետևանքները շատ ավելի սարսափելի են եղել։ Հեղինակը պատմական ու քաղաքական կարևոր իրադարձությունները դիտարկում է մարդու ճակատագրի համատեքստում:

Ֆերնանդո Արամբուրուն «Հայրենիք» գրքով անդրադարձել է հետպատերազմյան դեպրեսիային. ժողովուրդը տասնամյակներ լռել է՝ կրելով անցած դարավերջի ահաբեկչություններից մնացած խորը սպին. «Անկեղծ ասած, իմ բոլոր գրքերը մարդկանց մասին են, մարդու միայնության ու սոցիալական կոնտեքստի մեջ են։ Նույնն էլ այս գրքում է»:

Newmag Summer Fest-ին սպասվող նոր գրքերը 

Գրքի թեման այնքան նուրբ ու վտանգավոր է, որ որևէ գնահատական հեղինակին կդարձներ հակամարտող կողմ։ Բայց հեղինակին հաջողել է նուրբ գիծը պիրկ պահել: Ֆերնանդո Արամբուրուն ցանկացել է գրականության արվեստի միջոցով խնդիրը բարձրացնել, լուծումներ փնտրել ու նաև առողջացնել հանրությանը։

Գիրքն արժանացել է Իսպանիայի գրականագիտական ազգային գլխավոր մրցանակին, իտալական ամենահեղինակավոր՝ «Ստրեգա» մրցանակին, նաև «Լամպեդուզայի», Բասկերի երկրի, Լրագրողների միջազգային ակումբի, «Ումբրալի» մրցանակներին։ «Հայրենիքը» կարդալուց հետո իսպանացի սցենարիստ, պրոդյուսեր Այտոր Գաբիլոնդոն անմիջապես որոշել է այն էկրանավորել:

Գիրքն իսպաներենից հայերեն է թարգմանել Ալիս Տեր-Ղևոնդյանը, խմբագիրը Գնել Նալբանդյանն է: Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» վեպի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summer Fest-ին, ժամը 19:00-ին, Երազ այգու Ground Hall սրահում:

Փառատոնի մասին կարդացեք նաև

Տարածել