Հրանտ Դինք. Իմ պապերի ոսկորները կհանգստանան, երբ Հայաստանը դառնա ուժեղ երկիր

April 23, 2016

Ես գիտեմ, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, բայց ոչ ոքի չեմ կարող ասել, որ այն ընդունի կամ ճանաչի: Եթե մեկը պետք է ճանաչի 1915-ը, դա Թուրքիան է:
Ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր իմ դուռն էին եկել՝ եկել էին ինձ ոչնչացնելու համար, սակայն թուրքերի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր իմ դուռն եկան՝ ինձ նրանցից պաշտպանելու համար:

Մեծ տերությունների ճնշումով Թուրքիան մի օր կճանաչի, բայց դա թուրքերի մտածողության մեջ շատ բան չի փոխի:

Եթե պատմության մեջ նորից ինչ-որ բան տեղի ունենա, ապա թուրքերը նորից առիթ կգտնեն հայերին վատություն անելու համար: