Ինչ գրել ու հրատարակել մանուկների համար. Խորհուրդներ Newmag-ի խմբագրից (տեսանյութ, լուսանկար)

June 4, 2022

«Զանգակ» գրատան անցկացրած երեխաների համար տպագրված գրքերի փառատոնին մանուկների համար նախատեսված գրքերի բովանդակությանն ու գունազադրման մասին Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն անդրադարձել է ծնողների հետ հանդիպմանը։

Գնել Նալբանդյանը ընդգծում է՝ մանուկների համար գիրք տպելն ու վաճառելը շահութաբեր բիզնես է: Բայց պետք է հաշվի առնել էթիկական, բարոյական ու մանկավարժական բազմաթիվ հանգամանքներ:

 

Հրատարակիչների գերագույն խնդիրը ժամանակակից ձևավորամբ, բաղադրությամբ ու բովանդակությամբ գրքեր տպագրելն է. «Հայաստանում շատ բաներ թողնված է գրավաճառների խղճին: Ռուսաստանում, օրինակ, ցանկացած գրքի հետևում գրված է, թե որ տարիքի խմբի համար է, ու կա հստակ սերտիֆիկավորում»։

 

Հայաստանում մանկական գրականության շուկան դեռ հստակ կարգավորված չէ: Ինչ տպագրել ու ինչ վաճառել, որոշում են հրատարակիչներն ու գրախանութները: Այս հարցում երբեմն նրանց օգնում են ծնողներն ու մանկավարժները: