«Իմ հանճարեղ ընկերուհին». 10 տպավորիչ մեջբերում

June 10, 2021

Էլենա Ֆերանտեն ֆենոմեն է ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ աշխարհով: Նրա գործերը ընթերցում են շնչասպառ լինելով ու անհամբեր սպասում հաջորդ գրքին: Կյանքի, ընկերության, սիրո, դժվարությունների մասին նրա պատմություններն աչքի են ընկնում թևավոր մտքերով, դիպուկ համեմատություններով, սահուն լեզվով: 2021-ին Newmag-ը ներկայացրեց Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպը: Սա «Նեապոլիտանական քառյակի» առաջին մասն է: Ձեզ ենք ներկայացնում 10 միտք այս անզուգական գրքից:

1.Երազները ծնվում են գլխի մեջ, բայց, ի վերջո, հայտնվում են ոտքերի տակ:

2. Մեծահասակներն այսօր ապրում են վաղվա սպասումով՝ հետևում թողնելով երեկը, նախանցյալ օրը, անցյալ շաբաթ: Իսկ ահա երեխաները չգիտեն, թե ինչ է երեկը, նախանցյալ օրը կամ վաղը, նրանց համար գոյություն ունի միայն այստեղ և հիման. ահա փողոց, ահա դուռ, ահա սանդուղք, սա մայրիկ է, դա հայրիկ է, դա օր է, դա գիշեր է:

3.Առանց սիրո մարում է ոչ միայն մարդկանց, այլև ամբողջ քաղաքի կյանքը:
 

4. Նա փայլեց և իր փայլով ապտակեց մեր աղքատ թաղամասին:

 Հաղթել մարդկանց այդ տեսակին, հնարավոր է միայն մեկ ճանապահով՝ բուժելով, այլապես կխեղդվեն նախանձից:

5. Նրանք կարծում էին, որ այն ամենը, ինչ եղել է նախկինում, անցյալում է, և հանուն հանգիստ կյանքի դրա վրա պետք է տեղադրել խաչը, բայց իրականում նրանք դեռ ապրում էին այս անցյալում, որն այլևս գոյություն չուներ:

6.  Հաղթել մարդկանց այդ տեսակին, հնարավոր է միայն մեկ ճանապահով՝ բուժելով, այլապես կխեղդվեն նախանձից:

7. Տղամարդիկ կատաղության մեջ էին ընկնում, բայց հետո հանգստանում էին, իսկ կանայք արտաքուստ հանգիստ ու լուռ էին թվում, բայց երբ բարկանում էին, չէին կարողանում կանգ առնել:

8. Երբ նա խոսում է ինձ հետ, ես լուսավորվում եմ նրա հետ, այստեղ և հիմա:

 

Կարդացեք նաև

9. Ես երեխա էի, և,  ճիշտն ասած, նույնիսկ իմ տիկնիկն ավելի շատ  բան գիտեր, քան ես:

10. Հետագայում մենք սովորեցինք, որ ամեն ինչ պետք է անել գիտակցաբար, մտածված, նախապես իմանալ, թե ինչ սպասել: